Մի վաճառական Աֆրիկայում ձեռք բերեց աղավնու ձվի մեծության ադամանդ, բայց քարի մեջ ճաք կար: Երբ վաճառականը ոսկերչին ցույց տվեց ճաքը, նա գլուխը հիացմունքով թափահարեց և ասաց.
-Այս քարը կարելի է բաժանել երկու մասի, կստացվի հրաշալի երկու ադամանդ, որը կրկնակի թանկ կլինի: Բայց անզգույշ հարվածը կարող է այս հրաշքը փոքր մասերի բաժանել, որ կոպեկներ կարժենա: Ես չեմ գնա այդ ռիսկին…
Եվ այդպես մյուս ոսկերիչներն էլ հրաժարվեցին: Մի անգամ նրան խորհուրդ տվեցին դիմել մի հին ոսկերչի: Վերջինը համաձայնեց օգնել պատկառելի մի գումարի դիմաց: Կանչեց երիտասարդ աշակերտին: Տղան քարը դրեց ափի մեջ և կեռիկով հարվածեց` այն բաժանելով երկու մասի: Ադամանդի տերը զարմացած հարցրեց. 
-Որքա՞ն ժամանակ է նա Ձեզ մոտ աշխատում: 
-Ընդամենը երեք օր: Նա չգիտեր այս քարի իրական գինը, դրա համար էլ նրա ձեռքերն ավելի պինդ էին: 
P.S. Ինչքան երկար մտածես հարցի շուրջ, այնքան դժվար կլինի որոշում կայացնելը: Երբեմն ընդամենը 10 վայրկյան է հարկավոր: Զարգացնենք մեր մեջ հաստատակամությունը: Դժվարությունները խեղդում են, երբ նրա առաջ ծնկի են իջնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել