Ալկոհոլի չափավոր օգտագործումը նույնիսկ հասուն մարդկանց դեպքում ուղեղի բջիջների աշխատունակությունը կարող է նվազեցնել 40%-ով: Այս եզրակացության են հանգել ԱՄՆ Ռուտգերս համալսարանի գիտնականները:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շատ նուրբ սահման կա ալկոհոլի չափավոր օգտագործման և հարբեցողության միջև: Այսպես, չափավոր խմող մարդը արդյունքում կարող է վերածվել հարբեցողի` նույնիսկ չգիտակցելով դա: Սկզբնական շրջանում դա չի ազդում շարժական հմտությունների և այլ գործառույթների վրա: 
Ալկոհոլի երկարատև օգտագործումը բացասաբար է ազդում ընկալման և հիշողության վրա: Իրենց փորձի համար ուսումնասիրողներն օգտագործել են լաբորատորիաների առնետներին` նրանց ներարկելով չափաբաժին, որը արյան բաղադրության մեջ 0,08%-ով ավելացնում է ալկոհոլի պարունակությունը: ԱՄՆ-ում վարորդական իրավունքը սահմանափակվում է արյան մեջ նույնիսկ այդ քանակի ալկոհոլի առկայության դեպքում, քանի որ դա հանգեցնում է ուղեղի բջիջների աշխատանքի վատթարացման:
Ընդ որում` փորձի ընթացքում առնետներն իրենց լավ էին պահում` առանց շարժողական գործառույթի խախտման և այլ խնդիրների:
Չնայած դրան` գլխուղեղի հիպոկամպը նվազել էր 40%-ով` ի տարբերություն այն կրծողների, որոնց չէր ներարկվել համապատասխան չափաբաժինը: Եթե ուղեղի համապատասխան հատվածը ամեն օր ամիսների ընթացքում աշխատում է խանգարումով, ապա ի վերջո այն հանգեցնելու է հիշողության խանգարման և ապակենտրոնացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել