Ամերիկայի նախկին նախագահի նախկին խոսնակ Դանա Փերինոն իր նոր գրքում այսպիսի դրվագ է ներկայացնում: Ջորջ Բուշը հերթական անգամ գնացել էր զինվորական հոսպիտալ, մտել էր պալատներից մեկը, որտեղ պառկած էր վիրավոր զինվորականը... Զինվորների ծնողները սովորաբար մեծ երախտագիտությամբ են ընդունում նախագահական այցերը, բայց այս անգամ այլ բան ստացվեց... Զինվորի մայրը պարզապես բղավեց Ջորջ Բուշի վրա՝ «Ինչո՞ւ է իմ տղան հայտնվել այս վիճակում, ինչո՞ւ ձեր երեխան չի պառկած հոսպիտալում»... Նախագահը չշտապեց հեռանալ՝ լուռ կանգնած լսում էր... Միայն, երբ վերադառնում էին Սպիտակ տուն, Ջորջ Բուշն ասաց՝ «Այդ կինը վրաս բարկացած էր... Ու ես չեմ դատապարտում նրան»... Նախագահի աչքերում արցունքներ երևացին, վկայում է Դանա Փերինոն...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել