Երբ մի քանի ամիս առաջ երևանյան սուպերմարկետներից մեկը հայտարարեց, թե 100 անվճար հեռուստացույց է բաժանելու, և հաճախորդները վայրագ վարքագիծ դրսևորեցին, շատերն էին ասում՝ «ամեն տեղ էլ նույնն է՝ տեսեք, թե արտասահմանում ինչ է կատարվում...» Ինչպես հայտնի գովազդում է ասվում՝ ՆՈՒՅՆԸ ՉԻ... Բրիտանական սուպերմարկետներից մեկը երեկ նման ակցիա էր նախաձեռնել, հաճախորդները, ճիշտ է, 10 ժամ հերթ են կանգնել, բայց բացարձակ ոչ մի միջադեպ չի գրանցվել, որևէ մեկը մյուսին չի էլ հրել... Իհարկե, հիմա շատերն ամերիկյան իրականությունից տեսանյութեր կտեղադրեն, բայց մենք ամերիկացի չենք, մենք եվրոպացի ենք... Իսկ դա ՆՈՒՅՆԸ ՉԻ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել