Մի շինարար, որն ամբողջ կյանք տներ էր կառուցել, որոշում է թոշակի անցնել: 
-Ես հեռանում եմ աշխատանքից, թոշակի եմ անցնում, ծեր կնոջս հետ թոռներիս կխնամեմ,- ասում է գործատուին: 
Գործատուի համար դժվար էր բաժանվել նրանից: Նա առաջարկ արեց կառուցել վերջին տունը, ստանալ լավ վարձատրություն ու նոր անցնել թոշակի: Շինարարը համաձայնեց: 
Նախագծի համաձայն՝ տունը նախատեսված էր փոքր ընտանիքի համար: Շինարարը շտապում էր, գլուխ պահում, էժան շինանյութ գնում: Նա հասկանում էր, որ իր լավագույն աշխատանքը չի անում, բայց շարունակ ինքն իրեն արդարացնում էր, որ դա իր կարիերայի ավարտն է: Աշխատանքն ավարտելուն պես կանչեց գործատուին ու ներկայացրեց կատարած աշխատանքը: Վերջինը տնտղեց տունն ու ասաց.
-Իսկ գիտես, սա քո տունն է: Ահա, վերցրու բանալիները: Բոլոր փաստաթղթերն արդեն ձևակերպված են: Սա ֆիրմայի կողմից քեզ նվեր երկարամյա աշխատանքի դիմաց: 
Թե ինչ էր զգում շինարարը, միայն իրեն է հայտնի, նա ամոթից կարմրել էր, բայց ոչ թե ամաչում էր թանկարժեք նվերի, այլ իր անփույթ աշխատանքի համար: Նա գիտակցում էր, որ բոլոր սխալներն ու թերություններն այժմ իր խնդիրն են: 
P.S. Այն, ինչ անում ենք, մեծ նշանակություն ունի, քանի որ այսօր կառուցում ենք մի տուն, որում վաղն ենք ապրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել