...Լսվեց դռան ճռռոցը, ու ծանր քայլերով ոտնաձայները սկսեցին հետզհետե մոտենալ... Թեթև սառը քամի զգացի: Թեքվեցի ձայնի կողմ. ինչ-որ ծերունի` բավական լուրջ դեմքով, երկար գույնզգույն թիկնոցով, մոտեցավ գահին: Հայացք նետեցի նրա հետևից, կոշիկները թաց էին ու հետքեր էին թողնում իրենց հետևից: Նա ողջունեց գահին նստած երիտասարդին` բաց կապույտ թիկնոցով ու ոսկեգույն մազերով: Հետո տարօրինակ ձայնով ասաց, որ ժամանակն է, երիտասարդը ժպտաց, վեցրեց փոքրիկ պայուսակը, հաջողություն մաղթեց ու արագ քայլերով հեռացավ դեպի հակառակ կողմ: Լսվեց փակվող դռան ճռռոց: Ծերունին նայեց աջ, հետո ձախ, նստեց գահին, հարմարվեց ու բարձր ձայնով կանչեց. «Աշշշուուուն»: Միանգամից սառը շունչ զգացի.. Արթնացա քնիցս ու պակեցի պատուհանը:) Բարով մնաս արևոտ ու ջերմացնող ամառ, բարով եկար գույնզգույն չքնաղ աշուն:) Վահագ Ռաշ 01.09.2013 1:40

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել