Esem.am-ը գրում է.

Կանանց միամսյակի առթիվ ESem.am-ը զրուցել է նաև հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ: Ըստ նրա` գարնան տոները գնահատված ու սիրված զգալու շատ լավ առիթ է կանանց համար:

Արևիկի խոսքով`Կանանց տոների կապակցությամբ տարբեր նվերներ է ստացել: «Շատ եմ սիրում ոչ միայն նվերներ ստանալ, այլև նվիրել: Այս տարվա ամենայուրօրինակ նվերն ինձ համար այն է, որ սկսեցինք ստեղծել մեր ֆիրմային թևնոցներն ու թեմատիկ կախազարդերը: Կարծում եմ՝ շատ կանանց ու աղջիկների տոնը ավելի ուրախ դարձավ մեր ֆիրմայի նվերը ստանալով»,- նշեց Արևիկը:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կնոջ համար լավագույն նվերը կարող է տարբեր լինել՝ ավելացրեց. «Եթե խոսքը նյութական նվերի մասին է, ապա երևի թե ծաղիկները միշտ տեղին են»: Հաղորդավարուհին կարծում է նաև, որ անկախ տոնից՝ լավագույն նվեր կլինի նաև շրջագայելը. «Այն միշտ լավ որոշում է. այս դեպքում կապ չունի նույնիսկ երկրի ընտրությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել