Esem.am-ը գրում է.

ESem.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ «ՄագԱվտո» հաղորդաշարի հաղորդավարուհի Մագան՝ ընդառաջելով որդու ցանկությանը՝ իր ծննդյան օրը նշելու է Իտալիայում՝ «Ֆերրարի» ընկերության գործարանում: Այժմ հաղորդավարուհին ու 10-ամյա Լևոնն Իտալիայում են:

«Տղաս՝ Լևոնը, վաղուց երազում էր Իտալիայում լինել: Իր ծննդյան օրն ինձ ասաց, որ ուզում է իմ տարեդարձը «Ֆերրարի» ընկերության թանգարանում նշենք: Քանի որ իմ ու նրա ցանկությունները համընկնում էին՝ մենք այժմ այստեղ ենք՝ Բոլոնիա քաղաքում :)»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Մագան, ով երեք օր է` վայելում է Իտալիան՝ հասցնելով մի շարք տեսարժան վայրերում լինել:

«Ինքնաթիռից իջել ենք ու գնացել Ֆլորենցիա, եղանակն այն չէր, բայց ոչինչ մեզ չխանգարեց շրջել քաղաքում: Այնտեղ դարեր առաջ կառուցված անտիկ հյուրանոցում էինք մնում, հիանալի էր»,- ոգևորված պատմեց Մագան՝ նշելով, որ Ֆլորենցիայից հետո ուղևորվել են Պիզա, այցելել աշխարհահռչակ աշտարակը:

«Քանի որ ի սկզբանե որոշել էինք Բոլոնիա գալ, մյուս քաղաքներում երկար չմնացինք: Մի քանի պատմամշակութային արժեք ունեցող կոթողներ տեսնելուց հետո եկանք մեր երազանքի հետևից: Այստեղ՝ Բոլոնիայում, շատ հիանալի տեղեր կան, որ դեռ պետք է հասցնենք լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել