Esem.am-ը գրում է.

Շարունակելով ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ հայտնիներին`ESem.am-ն այս անգամ առանձնացրել է վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած և օվկիանոսից այն կողմ ստեղծագործական կյանքով ապրող հայերին:

Պապին Պողոսյան

Աշխարհի մի շարք երկրներում հայկական երգն ու երաժշտությունը ներկայացրած երգիչ Պապին Պողոսյանը 2006 թվականից ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում, որտեղ շարունակում է զբաղվել իր սիրելի գործով՝ համերգային ծրագրերի, միջոցառուների մասնակցում, նոր երգեր ստեղծում

Արա Մարտիրոսյան

Երգիչ Արա Մարտիրոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Օվկիանոսից այն կողմ էլ երգիչը շարունակում է նոր երգեր ձայնագրել ու տեսահոլովակներ նկարահանել:

Աննա Պանի

Հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Աննա Պանին, ով վերջին տարիներին DJ- ի և հաղորդավարուհու կարիերա էր նաև սկսել, մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակում է DJ աշխատել:

Դելո

Հումորիստ Դելոն՝ Վահագն Ստեփանյանը, մոտ մեկ տարի է, ինչ կնոջ՝ Ռուզաննայի հետ տեղափոխվել է Նահանգներ: Այնտեղ հումորիստը գործընկերների հետ զբաղվում է համերգների կազմակերպչական աշխատանքներով, ինչպես նաև՝ խաղում թատրոնում: Այս ամիս ԱՄՆ-ում կայացավ դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի «Կինն է այդպես որոշել» ներկայացման պրեմիերան, որում ընդգրկված է նաև Դելոն:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել