Երկար ժամանակ է՝ ուզում էի անդրադառնալ «Comments»-ին, բայց ամեն անգամ մտածում էի, որ մի օր այն կավարտվի, ու դրա կարիքը չի լինի։ Արի ու տես, որ նախագծի հեղինակների նյարդերն ավելի ամուր գտնվեցին, քան իմը։
Ճիշտն ասած՝ ես այս ծրագիրը նմանեցնում եմ նախկին «Ոզնի» շաբաթաթերթի հետ։ Ինքը կարծես թե կա, բայց իրեն ոչ ոք չի նկատում։ Ամեն անգամ մտածում եմ, որ հնարավոր է մյուս ծրագրում ինչ-որ նորություն տեսնեմ, բայց դե չի ստացվում՝ 1000 տարվա անիմաստ նկարներ ու հոլովակներ՝ լրիվ անհումոր մեկնաբանություններով ու արհեստական, ձայնագրված ծափ-ծիծաղով։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ Արմենն էլ ամեն նկարահանումից հետո ինքն իրեն հարցնում է .«Հա լավ, բա իմա՞ստը»։ Ու իրոք, ո՞նց կարելի է ամբողջ մի ծրագրի մեխը դարեր շարունակ դարձնել այդ հիմար տոնայնությամբ հնչող ֆրազը։ Մի քիչ լուրջ չի էլի։ Ծերանում ես, Արմեն ջան, հնանում ես, եղբայր, չնայած այնպես չի, որ երիտասարդ ես, բայց դե մի քիչ կրեատիվությունը հաստատ չէր խանգարի։ Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հանդիսատեսից արյուն վերցնել։ Հիմա, ինտերնետի այս դարում որևէ մեկին չի կարելի զարմացնել հին ու հոգնած կադրերով։ Արմեն ջան, քո մոտ ոչ դերասանությունը ստացվեց, ոչ հաղորդավարությունը։ Գուցե սերիալի սցենա՞ր գրես։ Չէ, մեկ է գրելուց հետո ինքդ կարդալու ես ու կրկին ասես. «Իիիիմաստը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել