Էստեղ են ասել. «Հասանք, իջե’ք»: Եթե մինչ այս Քիմ Քադաշյանի դեպքում սովոր էինք կարդալ թեմաներ, որոնք վերաբերում էին նրա մազերի ոճի փոփոխությանը, հաջող անցած հղիությանն ու ծննդաբերությանը, երեխայի լուսանկարներին, Քիմի մերկ նկարներին և այլն, ինչն արդեն դարձել էր միանգամայն սովորական, ապա երեկ նկատեցի նաև նյութ, որտեղ խոսվում էր, պինդ բռնվեք, Քիմ Քարդաշյանի օրական սեռական հարաբերությունների քանակի մասին: Ըստ նյութի՝ բացառապես իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ: Իսկ դրանց քանակը բնութագրվում էր երկնիշ թվերով:


Եվ այդ փաստը հուզել էր ոչ միայն ամերիկյան առողջապահության ոլորտի աշխատակիցներին, որոնք Քիմին խորհուրդ էին տվել փոքր-ինչ պակասեցնել դրանց քանակը և զսպել իր կիրքը, քանի որ դա կխանգարի իր երկրորդ հղիությանը, այլ նաև հուզել էր ողջ աշխարհի լրատվական դաշտին, քանի որ այս կարևորագույն տեղեկատվությունը կտրել-անցել է օվկիանոսը և եկել հանգրվանել նաև հայկական լրատվադաշտում: 
Վստահ եմ, որ արդեն շատերն էլ հասցրել են այն կարդալ և համապաասխան հետևություներ անել Քիմի բարեմասնությունների և Քիմի սեռական անհագուրդ էներգիայի մասին: Ի դեպ, օրեր առաջ նյութ էր աչքովս ընկել, որտեղ խոսվում էր աստղերի՝ կուսությունը կորցնելու թեմայի մասին: Քիմ Քարդաշյանը, բնականաբար, դրանում գրավում էր բավականին պատվավոր տեղ, քանի որ հասցրել էր բավականին վաղ հասակում կորցնել այն: Ինչևէ։
Պարզապես, Քիմի մասին այլևս ոչ մի գաղտնիք չմնաց: Վերջին գաղտնիքը, որը մի փոքր խորհրդավորություն էր հաղորդում հայազգի ռելաիթի աստղին, այն է՝ նրա օրական սեռական հարաբերությունների քանակը, այլևս հանրության ուշադրությանն է հանձնված նրա իսկ ցանկությամբ կամ լուռ համաձայնությամբ: Այնինչ, ասում են, որ կինը հենց իր խորհրդավորությամբ ու գաղտնիքներով է գրավիչ: Չնայած ո՞վ գիտի, գուցե դեռ Քիմ Քարդաշյանն այնքան գաղտնիքներ ունի, որոնք մատուցելու է ընթերցողներին հատվածաբար, ժամանակ առ ժամանակ, այնպես որ, կարծում ենք, դեռ հայ ընթերցողը ցնցվելու է Քիմի մասին նորանոր բացահայտումներով ու էքսկլյուզիվ փաստերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել