Մատենադարանը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան ) հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է: Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի սիրտ Կենտրոնում: Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Հանդիսանում է Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը: Ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: 

1939թ-ին Մատենադարանն Էջմիածնիցտեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան: 1945թ-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957թ-ին: 1959թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները: 
1962թ-ին Մատենադարանը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով: 
2011 թվականի սեպտեմբերի 20-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ նոր գիտական մասնաշենքի բացումը (ճարտարապետ` Արթուր Մեսչյան): 
2007-ից Մատենադարանի տնօրենն է բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել