...Հետաքրքիր մի նկատառում. այն պահից ի վեր, ինչ «Ամենախելացին» հեռուստանախագիծը եթեր հեռարձակվեց (Մարտի 14-ին՝ ժամը 18.15-ին, Արմենիա ԹՎ-ով), ստացա, կարդացի, տեսա բազմաթիվ կարծիքներ, մե՜ծ լսարանի լավ արձագանք, և շատ կարևոր բոլորիս համար Գնահատական, բայց այս ամենի մեջ Ամենաոգևորողն այն է, որ բոլորն իրենց կարծիքը հայտնելիս առաջնահերթ նշել էին ԹԻՄԻ աշխատանքը, շշմելու պրոֆեսիոնալ և բացարձակ նվիրյալ Թիմի, անտրտունջ և խոնարհաբար աշխատող Թիմի, իմ ամենահզոր և Սիրելի ԹԻՄԻ աշխատանքը....։))) Ես պարզապես շատ բախտավոր եմ, որ Արմենիա ԹՎ-ի՝ մեկը մյուսից ավելի պրոֆեսիոնալ Մասնագետների հետ աշխատելու պատիվ ունեմ... Անձ առ անձ՝ նրանցից յուրաքանչյուրն անփոխարինելի է... Եվ ես փորձեցի ուղղակի լրացնել մեկ տոկոսն այն աշխատանքի, որն արված էր 99%-ով ԳերԹիմի շնորհիվ ։)))))) Շնորհակալ եմ հեռուստադիտողին՝ առողջ քննադատության և դրական գնահատականի համար, մասնակից-երեխաների ծնողներին՝ անսպառ համբերության և շնորհակալության համար, Մասնակիցներին՝ իրենց փայլուն տեսակի ու մեկը մյուսի նկատմամբ Մարդ լինելու համար... Դե՜, իսկ մեր Թիմին՝ մշտարթուն գործունեության և նոր բարձունքներ հաղթահարելու համար՜՜՜՜... 
Կհանդիպենք շաբաթ օրը, ArmeniaTV- ի եթերում, ուղիղ 18.15 ։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել