Esem.am-ը գրում է.

Վերջին տարիներին դերասնուհի Լուիզա Ներսիսյանի գրեթե բոլոր տոնական երեկոներն անցնում են Կամերային թատրոնի բեմում :) ESem.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս Մարտի 8-ին գործընկերոջ՝ Ռաֆայել Երանոսյանի հետ հանդիսատեսի հետ է կրկին եղել՝ խաղալով «Ամնեզիա» ներկայացման մեջ, և այդ կերպ շնորհավորել կանանց :)

«Մեր ընտրած մասնագիտությունն այնպիսինն է, որ մեզ համար տոնական օրերը փոխվում են ու դառնում աշխատանքային :)»,- ESem.am-ին ասաց դերասանուհին:

Խոսելով ամուսնու ու դստեր կողմից ստացած նվերներից` նա հայտնեց. «Հրանտն ամեն տարի պարտադիր ծաղկեփնջով է տուն գալիս: Քանի որ գիտի՝ ես օծանելիքներ ու զարդեր շատ եմ սիրում, համարյա բոլոր առիթներին իմ նախընտրած զարդն է նվիրում: Երբեք չի եղել, որ ուղիղ հարց տա, թե ի՞նչ եմ ցանկանում ստանալ. նախապես զրուցում է հետս ու նրբանկատորեն փորձում մի բան «կորզել»: Ասեմ՝ նրա բոլոր նվերներն իմ սրտով են, քանի որ անակնկալ են»:

Լուիզան փաստեց, որ ամուսինը՝ դերասն Հրանտ Թոխատյանը, միայն տոներին չէ իրեն հաճելի անակնակալներ մատուցում: Նա հաճախ է կնոջը նվերներ անում:

Դստեր՝ Լիլիթիկի կողմից դերասանուհին ձեռքով պատրաստած բացիկներն է ստացել: «Ինչ դպրոց է գնում, ինչ-որ բաներ է պատրաստում ու նվիրում»,- ավելացրեց Կամերային թատրոնի դերասանուհին՝ չթաքցնելով, որ դրանք իրեն շատ են դուր գալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել