Ժողովուրդ ջան, լսեցի «Don`t Deny» երգը մի քանի անգամ:

Տեսահոլովակ - 10-ից 9 - էս թեմայի շուրջ մի քիչ ավելի հետաքրքիր կարող էր լինել, չնայած որ ամեն դեպքում շատ հավանեցի։

Կոստյումներ - 10-ից 10 - դուրս շատ եկան։

Կատարողներ - 10-ից 9 - Ինգան ինձ համար ընդունելի չէր։

Երգ - 10-ից 3 կամ 4... Ու բացատրեմ, թե ինչու: Նախ երգը շատ պարզունակ էր: Դրա պատճառը նկարում պատկերված մարդն է: Այս մարդը կարող է գրել միայն այդպիսի պարզունակ ու իրար նման երգեր՝ Կիլիկիա, Apricot stone և այլն: Չի կարելի, լսում եք, չի կարելի այդպիսի փառահեղ մտքից, այդպիսի գրագետ կազմակերպված promotion-ից, այսպիսի տաղանդավոր երգիչներ ընտրելուց հետո ընտրել այսպիսի թույլ երգ: Բոլորովին բացված չէ օպերային երգչուհու ձայնի հնարավորությունը: Ես սպասելիս եմ եղել, որ երգում կլինի կուլմինացիոն մի պահ, որի ժամանակ կօգտագործվեր նրա ձայնի առավելությունը, այլապես էլ իմաստ չկար Ավստրալիայից այդպիսի ձայն ընտրել:

Եվրատեսիլի պաշտոնական կայքում կարդում եմ մեկնաբանությունները: Հայերը, էլի խիստ ոգևորված, միայն անգլերենից իրենց իմացած մի քանի բառերով Yeees Armeniaa, Go Armenia, This is the best song և այլ անիմաստ մեկնաբանություններով ողողել են այդ կայքը: Իսկ եվրոպացիները, ինձ ու իմ պես շատերի նման, նշում են, թե որքան հիասթափված են, քանի որ Genealogy խմբի այսպիսի գովազդից հետո իրավունք չունեինք այսքան թույլ երգ ուղարկել: Նորից հույսը սփյուռքի հայերի և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նրան խղճի վրա ազդելու և նրանց ձայները հավաքելու վրա է: Շարքային եվրոպացուն այս երգը ոչինչ չի ասելու, քանի որ անտաղանդ կոմպոզիտորի երգ է ընտրվել: Ցավում և ափսոսում եմ:

And my 12 points at this moment go to Spain !

Մի քիչ մտածեք, Gohar Gasparyan, Եվրատեսիլյան երգի ընտրությունը Ձեր մենաշնորհը չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել