Փոքրիկ տղան իր տեղը չէր գտնում և պտտվում էր հոր կողքին՝ խանգարելով վերջինիս պատրաստվել զեկույցին: Երբ հոր համբերությունը հատեց, մի գունագեղ ամսագիր հանեց, պոկեց աշխարհի քարտեզով էջը, պատռեց այն բազմաթիվ կտորների և տվեց որդուն, ասելով՝ «այս կտորներից եթե նորից հավաքես աշխարհի քարտեզը, ես քեզ պաղպաղակ գնելու համար գումար կտամ»: Թվում էր, որ նույնիսկ հասուն մարդու համար դա 5 րոպեի աշխատանք չէ, էլ ուր մնաց փոքրիկ տղայի համար: Որքան մեծ էր հոր զարմանքը, երբ մի 10 րոպե անց որդին ծեծեց նրա սենյակի դուռը՝ արդեն կատարված առաջադրանքով: 
— Ինչպե՞ս քեզ հաջողվեց այդպես արագ կատարել առաջադրանքը, — զարմացավ հայրը:
—Դա բոլորովին էլ բարդ չէր,—պատասխանեց տղան: —Ուղղակի քարտեզի հակառակ երեսին մարդու պատկեր կար: Ես շուռ տվեցի բոլոր կտորները և հավաքեցի մարդու պատկերը: Ես մտածեցի, որ եթե մարդը ճիշտ լինի, ապա աշխարհն էլ ճիշտ կլինի:
Հայրը ժպտաց և որդուն պաղպաղակի գումար տվեց:
«ԵԹԵ ՄԱՐԴԸ ՃԻՇՏ ԼԻՆԻ, ԱՊԱ ԱՇԽԱՐՀՆ ԷԼ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ», — մտորում էր հայրը՝ մտածելով, որ զեկույցը հենց այդպես էլ կվերնագրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել