Esem.am-ը գրում է․

Այս շրջանում «Ֆուլ հաուս»-ում նկարահանվող Մոսո Կարապետյանը պատասխանեց ESem.am-ի հարցերին ու որոշ բացահայտումներ արեց: Թատերական ինստիտուտն ավարտած դերասանի հետ խոսել ենք իր կերպարի, դրա մասին ստացած արձագանքների, նոր ներկայացումների, անձնագրային անվան ու անձնական կյանքի մասին:

- Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստաեթերում, սերիալներում:

- Հեռուստատեսությունում հայտնվել եմ 2007-2008 թվականներին, երբ Գրիգոր Դանիելյանից առաջարկ ստացա խաղալու «P.S. club»-ում: Իսկ սերիալներում հայտնվել եմ զինվորական ծառայությունից հետո` 2012 թվականին, երբ Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջարկեց խաղալ «Եռաչափ սեր» սերիալում:

- Այժմ «Ֆուլ հաուսում» մարմնավորում ես Հրաչին. ի՞նչ արձագանքներ ես հիմնականում ստանում: Որևէ նմանություն ունե՞ք:

- Հիմնականում շատ լավ ու դրական արձագանքներ եմ լսում. վատ բաներ դեռ չեմ լսել: Նկատել եմ, որ շատ են կրկնօրինակում Հրաչին: Ես և Հրաչը բացարձակ նման չենք իրար, բայց հեշտությամբ եմ մրամնավորում այդ կերպարը: Կարելի է ասել՝ հենց նկարահանման հրապարակ եմ մտնում, դառնում եմ Հրաչ :) Իմ կարծիքով, Հրաչը ուժեղ, քյարթու տղա է, մտածում է, որ իր ասածն ամենաճիշտն է: Նրան հանգամանքներն ու վայրը չեն հետաքրքրում, անում է այն, ինչն իր կարծիքով ճիշտ է:

- Ի՞նչ ես կարծում, Հրաչի նման տղաները մեր հասարակությունում շա՞տ են:

- Կոնկրետ Հրաչի նման կերպարների չեմ հանդիպել, բայց այդ մտածելակերպի մարդիկ շատ են. ճանաչում եմ, նույնիսկ ընկեր էլ ունեմ: Ավելին, շատ բաներ նրանից եմ գողացել, որովհետև մեր կերպարները հենց շրջապատից ենք կերտում:

 

- Սերիալային գործընկերներիդ հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունես:

- Բոլորի հետ ընկերական եմ: Մարդիկ կան, որոնց վաղուց եմ ճանաչում, ոմանց հետ նոր եմ ծանոթացել: Բոլորի հետ էլ ժամանակ առ ժամանակ շփվում եմ:

- Երազե՞լ ես դերասան դառնալու մասին:

- Չեմ կարող ասել՝ երազել եմ, բայց անկախ ինձնից կամաց-կամաց ստացվել է: 9-րդ դասարանից սկսած խաղացել եմ դպրոցական KBH-ում, որի շրջանակներում մեր թիմը չեմպիոն է դարձել, ու տեղափոխվել ենք ուսանողական լիգա: Այդպես էլ առաջացել է դերասան դառնալու ցանկությունը: Նաև մի անգամ ներկայացում եմ դիտել Համազգային թատրոնում, շատ եմ հավանել ու որոշել եմ Թատերական ընդունվել, դերասան դառնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել