Չինական Lightning լարերը հոտած պանիրներ են թակարդների մեջ: Այդ լարը գնելուց խնայողություն անելը ոչ մի լավ բանի չի բերում: iPhones.ru-ն բերել է 4 պատճառ, թե ինչու արժե ավել վճարել և գնել օրիգինալը:

1. Երկարակյաց չեն

Չինական լար, որը չի քայքայվում, չի չորանում, չի պայթում, չի քանդվում, ֆանտաստիկա է: Այդպիսինները չկան: 5$-ով վաճառվող կոպիտ Lightning լարերը ավելի շուտ են փչանում, քան օրիգինալները: Պատճառը պարզ է: Օրինակ պատռվածք վարդակի մոտ, կամ վատ ամրացրած լարեր ներսում: Բայց հիմնականում դրանք ուղղակի դադարում են աշխատել առանց պատճառի:


2. Համատեղելիության կորուստ

Այսօր Ձեզ ուրախացնում է էժան լարը, վաղը լույս կտեսնի օրինակ iOS 9.1 և այն էլ չի աշխատի: iOS 7-ից սկսած Apple-ի բջջային հեռախոսները չեն ընդունում կամ դադարում են ընդունել ոչ օրիգինալ լարերը: Գաղտնիքը նրանում է, որ օրիգինալ լարերում կան հատուկ չիպեր: Չինացիները դրանք չեն տեղադրում, դրա համար էլ չինական լարերը որոշ ժամանակ անց չեն աշխատի iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի հետ:


3. Սարքին վնաս հասցնելու վտանգ

Շատերն են հիշում, թե ինչպես հոսանքը չինական լարով լիցքավորման միացրած iPhone 5-ով սպանեց չինացի մի աղջկա: Որպես կանոն չինական լարեր օգտագործողները ավելի քիչ վնասներ են կրում, սակայն ամեն դեպքում ինչ-որ խնդիր լինում է: Հիմնականում պատճառը սնուցման միկրոսխեմայի խափանումն է, որի արդյունքում լարը չի կարողանում լիցքավորման համար անհրաժեշտ լարում ապահովել և պայթեցնում է մարտկոցը:


4. Անիմաստ խնայողություն

Ինչո՞ւ է պետք 2000 դրամանոց լար գնել և միացրել է 400.000 դրամանոց սարքին: Պատճառը, երևի, այն է, որ այդ սարքը հիմնականում ապառիկ են վերցնում, 2 տարվա ապահովագրությամբ, էկրանին փակցված պաշտպանիչ շերտով և համացանցի միանալու կարգավորումներով: Իսկ եթե ինչ-որ մեկը մտնի խանութ և առանց ապառիկի հեռախոս գնի, դժվար թե նման լարերի վրա խնայի:


Իսկ եթե Ձեր օրիգինալ լարը արդեն ճաքել է, կա մի հեշտ լուծում

LimitStyle կազմակերպությունը գտել է մի հեշտ լուծում: Նրանք առաջարկում են Lightning & Magasafe Saver անունով սեղմիչ, որը լարի վնասված մասի վրա փակցնելով կպաշտպանեք ճաքը ավելի մեծանալուց:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել