Հենց որ խոտի մեջ սենց անասուն բուդկա ես դնում, արդեն պետք ա մոռանաս վեհ գաղափարներից խոսելը, արվեստ-մարվեստ-մտավորական-եսիմինչ։ Էն նախորդ գրքերի կրպակը դնելուց մի երկու հոգի վախվորած հարցրին «էս ո՞նց», մնացածն ասում էին «յաաա, հայ ազգն առանց գրքերի կոտորվեց, բա մի հատ խանութ չլինի՞»։ Ու որ հարցնում էիր՝ լավ, բացի էդ խոտից էլ տեղ չկա՞, կամ անպայման պետք ա հայկական գրքի խանութը թուրքական Saray հանրաճանաչ ընկերության պատրաստած տավար բուդկա՞ լինի։

Մեկ էլ, իհարկե, առիթը չեմ կարող բաց թողնել ևս մեկ անգամ սարսափելի վատ բառեր արտասանել նկարիչների հասցեին, որոնք թույլ տվեցին ինչ-որ տգետ աֆերիստների (խոսքը թե կառուցապատողի, թե միության ղեկավարների մասին ա) վերածել լուսավոր ազնվագույն դահլիճները կաֆելապատ գոմի (դա առաջի հարգի դահլիճն ա, որ գոմի նման ա, երկրորդը հազիվ կոշիկի խանութի պահեստ ծառայի, իսկ երրորդինը՝ ընդհանրապես մտնել չի կարելի, վտանգավոր ա առողջության համար)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել