Esem.am-ը գրում է.

«Սիրո գերին» սերիալում Արփիի դերը 17-ամյա Մարինկա Խաչատրյանի համար դարձավ դերասանական առաջին փորձը, որից հետո նա ճանաչվեց ու սիրվեց հեռուստադիտողների կողմից: ESem.am-ը Մարինկայի հետ խոսել է նրա իրական մասնագիտության, կերպարի հետ ունեցած նմանությունների, հաջողությունների ու անձնականի մասին:)

Կրթություն 

Դերասանական ոլորտում իր առաջին քայլերն անող Մարինկա Խաչատրյանը դպրոցն ավարտելուց հետո ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը: «Դպրոցն ավարտելուց հետո մտածում էի կամ դառնալ դիմահարդար, կամ պարի գծով շարունակել ուսումս, քանի որ 7 տարի պարել եմ ժամանակակից պարեր: Արդյունքում ընտրեցի առաջին տարբերակը և ուսումս ստացա Նկարիչների միության «Make up» ատելյեում»,- հայտնեց 17-ամյա Մարինկան ու նշեց, որ շատ ուրախ է, որ այդ մասնագիտությունն ընտրելու համար, սակայն կարելի է ասել՝ չի հասցրել զբաղվել դրանով:

Այժմ նա մտածում է սեպտեմբերից նոր ուսում ստանալու մասին, սակայն թե որ բուհը կընտրի՝ դեռևս պարզ չէ. չի բացառվում նաև, որ նա դառնա Թատերական ինստիտուտի ուսանողուհի:

Դիմահարդարից մինչև դերասանուհի

Երիտասարդ Մարինկան «Շանթ» հեռուստաընկերության քասթինգի մասին տեղեկացել է ծանոթներից մեկից ու որոշել մասնակցել դրան: Նրա խոսքով՝ դժվար ճանապարհ է անցել, քանի որ մասնակիցները շատ էին: «Ասում էին, որ նման եմ գլխավոր հերոսուհուն՝ Անուշին մարմնավորող Սոֆյա Պողոսյանին»,-նկատեց Մարինկան և պատմեց, որ Արփիի դերակատարի համար ընտրվելուց հետո շոկի մեջ է եղել:

«Ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ, ինչպես նշեցի, մասնակիցները շատ էին: Անչափ ուրախ եմ, որ դերասան չլինելով, ինձ հավանեցին ու ընտրեցին»,-ասաց Մարինկան և նշեց, որ մայրը հենց սկզբից էլ իր կողքին է եղել, իսկ ահա եղբայրը մի քիչ երկմտել է: «Սկզբում եղբայրս, կարելի է ասել, դեմ էր, բայց ընթացքում հասկացավ, որ գուցե դա իմն է ու պիտի փորձեմ»,- ասաց նա:

Արփին ու Մարինկան նման են իրար

Մարինկան չի թաքցնում, որ սերիալում նկարահանվելը իրեն մեծ փորձ ու ճանաչում է տվել, ինչի համար շատ ուրախ է: Նրա խոսքով՝ ինքն ու Արփին նմանություններ ունեն: «Իրոք, Արփիի կերպարը շատ մոտ ու հարազատ է ինձ: Ես էլ նրա պես ինչ-որ քայլ անելուց առաջ նախ մտածում եմ, հետո միայն գործում»,-նշեց սերիալային դերասանուհին:

Ըստ նրա՝ սերիալը դիտողների 98 տոկոսը իրեն սիրում է. «Ուրախ եմ, որ սիրում ու գնահատում են աշխատանքս: Շատ ուրախ եմ նաև, որ այս ոլորտում առաջին քայլերս այսպիսին եղան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել