Esem.am-ը գրում է.

Մոտ մեկուկես ամիս է՝ Երևանի կինոթատրոններում ցուցադրվում է «Պապարացի»գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերակատար, ռեժիսոր և սցենարիստ Նադի Իսպիրյանի հետ խոսել ենք պրեմիերայից հետո ստացած արձագանքների մասին:

Ըստ Նադիի` հիմնական արձագանքն այն է, որ թեթև նայվող ֆիլմ է: «Բոլորը գալիս են դրամա նայելու, բայց ֆիլմն իր մեջ անակնկալ ունի. կեսից այն փոխվում է կոմեդիայի ու վերջում մարդիկ ուրախ տրամադրությամբ են լքում դահլիճը»,- ասաց Նադին և ավելացրեց, որ արձաքանքներն իրեն փոխանցում են ոչ միայն կինոթատրոնի աշխատակիցները, այլև անծանոթ մարդիկ: «Հիմնական արձագանքն այն է, որ ծանր առօրյայից հետ մարդիկ գալիս են կտրվելու ու ծիծաղելու»,-ավելացրեց Նադին:

Ֆիլմի թրեյլերում կան նաև բաց տեսարաններ: Ռեժիսորի խոսքով` իրականում բաց տեսարանները ֆիլմում շատ չեն: «Թրեյլերում ընտրվում են ամենագրավիչ տեսարանները»,- նկատեց դերասանուհին, ում խոսքով` ֆիլմում շեշտը դրված է այլ տեսարանների վրա և նույնիսկ ուշադրություն չի էլ դարձվում բաց տեսարանին: «Այն ավելի շատ ընդգծված է թրեյլերում»,- ասաց նա:

Նադիի փոխանցմամբ` ֆիլմը դեռևս շարունակվում է ցուցադրվել կինոթատրոններում. այն արդեն հասանելի է Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում: Դերասանուհի-սցենարիստից տեղեկացանք նաև, որ բազմաթիվ արձագանքներ է լսել ֆիլմում նկարահանված դերասանների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել