Փաստորեն, մեր ծոցում տաքացրել, խնամել ու պահել ենք օձերի, ովքեր այսօր արդեն գլուխ են բարձրացնում ու խայթում... Ազերիներից շատ, փաստորեն, որոշ «հայեր» են մտահոգված Խոջալուի՝ այսպես կոչված «գենոցիդն» ընդունելու, ներողություն խնդրելու, թուրքերի հետ բարիշելու, և իհարկե վաղը չէ մյուս օրն արդեն կխոսեն «մարդկանց» հողերը հետ տալու մասին... Ես գտնում եմ, որ ժամանակն է իրերին տալ իրենց անունները և ամեն յան ազգանուն ունեցողի կամ հայերեն խոսողի թույլ չտալ հանդես գալ հայ ազգի անունից: Ես համոզված եմ, որ հատուկ հրաման կա այդ բոլոր չհայերին՝ միասնաբար բարձրացնել այս հարցերը 100 ամյակը ստվերի տակ առնելու համար: Ես չգիտեմ՝ որքան են վճարվում այս չհայերը, բայց ամոթ մեր ԱԱԾ-ին, որ դեռևս ոչ մեկին չի բացահայտել՝ որպես կոնկրետ հակահայկական պրոպագանդա անող վճարովի ագենտ, ով առոք֊փառոք ապրում է Հայաստանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել