Կյանքով տանջված հայրը հոգատարությամբ խորհուրդ է տալիս իր որդուն.
- Որդիս, մի լսիր այն միտքը, որի մասին գրված է ասացվածքում, թե ամեն ծաղիկ իր բույրն ունի, և հրաժարվիր կանացի սիրո արբեցնող ծաղիկները վայելելու ցանկությունից:
Որդին առարկեց հորը.
- Իմ թանկագին հայր, դու երբեք չե՞ս նկատել այդ կանանց դրախտային կերպարները: Քո աչքերը չե՞ն սուզվել նրանց վարսերի սևության մեջ, քո աչքը չի՞ ուրախացրել նրանց կզակի վրայի խալը: Մի՞թե դու զգացել ես, թե ինչ է նշանակում նստել մի անկյունում՝ տրվելով սեփական մտքերին, երբ դու արբած ես սիրով, ընկղմվել քնի մեջ, երբ քեզ ցնցում են բուռն պատկերացումները:
Հայրն առարկեց որդուն.
- Թանկագին որդի, դու դեռ չգիտես, թե ինչ է նշանակում սեղանն առանց հացի և կերակուրի: Դու դեռ չես զգացել, թե ինչ բան է կնոջ խստությունը և չես լսել քո երեխաների լացը: Դու չգիտես, թե ինչ է նշանակում նստել անկյունում՝ ընկղմված մտքերի մեջ և սպասել անկոչ հյուրերի գալուն, երբ դու կորացած ես պարտքերի ծանրության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել