Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի շեշտադրումներին, ըստ էության, համաձայնել է նաև Գագիկ Ծառուկյանը, այն իմաստով, որ այսօրվա իր պատասխանի մեջ հստակ նշում է` «Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ…»:

Նախագահի խոսքը հենց դրան էլ վերաբերում էր: Փաստորեն, դա կարելի է համարել խոստովանություն:

Շարունակելով խոսքը՝ Ծառուկյանը նշել է. «Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով` օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից: Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար»:

Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է մտել 2006-2007թթ.-ին, իսկ այն ժամանակ ինչպիսի՞ «վիճակում» էր գտնվում ժողովուրդը, որ պետք է դուրս գար դրանից: Կամ եթե ժողովրդին «այս վիճակից» դուրս բերելու խնդիր է դրված, ապա ինչո՞ւ 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցություն չցուցաբերվեց, արդյո՞ք ժողովրդին «այս վիճակից» դուրս բերելը Ծառուկյանը պատկերացնում է «անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն»-ով, ինչպես ինքն է նշում:

Կարծում եմ՝ թվարկված այս գործողությունները ցնցումներ են առաջացնում, որն էլ ավելի է խորացնում «այս վիճակը», և պետք է հաշվի առնել, որ այդ գործողությունների համար ժամանակը ճիշտ չէ ընտրված. մենք ունենք Ցեղասպանության 100-ամյա տարելից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել