Փաստորեն մինչև դանակը ոսկորիդ չհասնի, չես անկեղծանա:
«Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով` օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից»: Իրո՞ք։ Իսկ ինձ թվացել է, որ քաղաքականություն եք մտել, որպեսզի Ձեր օբյեկտները պահեք անառիկ բազմաթիվ վերահսկող կառույցներից: Նշում եք, որ բարեխղճորեն մուծել եք հարկերը, ուրեմն վախենալու բան էլ չունեք: Եթե այդքան վստահ եք, որ չարաշահումներ չեն գրանցելու ստուգումները, ուրեմն ժողովրդին էլ կարող եք բացել Ձեր բիզնեսների անբացատրելի բարգավաճման գաղտնիքը կարճաժամկետ շրջանում: Գուցե նրանք էլ կարողանան Ձեզ նման հասնել անասելի հաջողությունների ու դիզեն այդչափ հարստություն: Բայց սա հարցի մի հատվածն է, հիմա անդրադառնամ բուն թեմային: Ծառուկյանը կոչ է անում ժողովրդին ուժերը մոբիլիզացնել: Շատ հետաքրքիր է, երբ վերջին հավաքների համար ռայոններից մարդ էին բերում, կոչով էի՞ն հավաքում, թե՞ 5000 դրամով: Եթե փողով էին բերում, կլռեմ, բայց եթե կոչով էին հավաքում, ուրեն ասեմ, որ հերթական անգամ հիասթափեցնում էին ժողովրդին: Քանի տարի է Ծառուկյանը, լինելով անձեռնմխելի օլիգարխ, միամտացնում բոլորին: Մինչ այս վերջերս որևէ մեկը լսե՞լ է, որ նա ընդդիմադիր է։ Բոլոր նման հարցերը լղոզված պատասխաններ էին ստանում` մենք ընդդիմադիր չենք, բայց իշխանություն էլ չենք, մենք իշխանության այլընտրանք են` պիտուշը էլի: Այսինքն, կախված իրավիճակից, կկողմնորոշվենք՝ ում կողմից ենք: Իսկ հիմա, երբ քա*ը բարձրացել է ավտոբուս, ուժեր եք մոբիլիզացնում: Այդ ուժերը մի քանի անգամ մոբիլիզացվել էին և պատրաստ էին մինչև վերջ գնալու: Ինչո՞ւ այդ ժամանակ մարդկանց տուն ուղարկեցիք։ Թե՞ այդ ժամանակ վտանգ չկար, և խեղճ ժողովրդին որպես դիվիդենտներ շահելու միջոց էիք օգտագործում։ Ո՞վ պիտի այսքանից հետո հավատա, որ գա Ձեր ետևից։ Դուք ո՞ւմ ետևից գնացիք։ Ամբողջ երկիրը դարձրել եք մի մեծ հողամաս: Գյուղացուն մի երկու կոպեկ փող եք տալիս, բայց այնքան եք դրա դիմաց բերք վերցնում, որ էդ գյուղացին էլի մնում է սոված: Սա է իրականությունը: Մեզ շատ եք հիասթափեցրել, որպեսզի մենք Ձեզ հավատանք: Ու Ձեր ոճի մեջ հիմա էլ մենք ենք ասում` Դուք ի՞նչ ընդդիմություն, Դուք ընդամենը հորինված այլընտրանք եք: Մինչև նեղը չընկաք, չհասկացաք, որ պետք չէր անընդհատ խաբել ժողովրդին: Բան չեմ ասում, բարեգործություն արել եք: Գողացված ամեն 100 դոլարից մեկը շպրտել եք ժողովրդին: Չնայած դա էլ բարեգործության այլընտրանքային տարբերակ է, չէ՞, ճճճ: Ուղղակի հեղափոխություն անելուց Դուք դիմացից մի քայլեք, որովհետև հետևից եկողները, հնարավոր է, որ մինչև տեղ հասնելն անհետանան, ու մնաք մենակ: Դուք էլ հո գիտե՞ք, թե ինչու են նրանք Ձեր կողքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել