Մի տեսակ չեմ հասկանում էն մարդկանց, որ ասում են, թե պետք չէ ապրիլի 24-ը քաղաքականացնել: Իսկ ինչի՞ չքաղաքականացնել, եթե ապրիլի 24-ը և ցեղասպանությունը հենց քաղաքականության հետևանք են: Այն ժամանակվա հայկական քաղաքական էլիտայի և մտավորականության սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանք է: Շատ սխալ է եղել, որ մինչև այսօր փորձ է արվում չքաղաքականացնել այս հարցը: Վաղուց էր պետք քաղաքական գնահատական տալ և քաղաքական պատասխանատվության ենթարկել այն գործիչներին, որոնք այդ տարիներին թուրքական իշխանական էլիտայում իրենց տաքուկ անկյունն են ունեցել, այն հոգևորականներին, որոնք կճուճներով ոսկիները չգիտեին՝ ուր թաքցնեին, հասարակական կշիռ ունեցող շատ և շատ գործիչների: Հենց դրանց պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկել, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք հնարավոր չի եղել կանխել թուրքական ծրագիրը կամ գոնե նախապատրաստվել ու պայքարել թուրքերի դեմ: Այլապաես մի տեսակ հեշտ է 100 տարի անընդմեջ սգալ ու մեղադրել թուրքերին բարբարոսության, աշխարհի տերություններին՝ հայերի դեմ դավադրության, իսկ ցեղասպանված խեղճ ու կրակ շարքային ժողովրդին էլ՝ վախկոտության համար: Ու որ էսօր աշխարհի առաջատար երկրների ներկայացուցիչներ գերադասել են ապրիլի 24-ին գնալ Թուրքիա և ոչ թե գալ Հայաստան, դա ևս հայկական վատ պետական քաղաքականության հետևանք է, ու կարիք չկա այսօր ևս նվնվալ, թե իբր անգլիական նավերն էլի չբարձրացան մեր լեռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել