Մի մարդ ճանապարհորդում էր և անսպասելի ընկավ դրախտ, որտեղ ցանկություններն իրականացնող ծառ կար: Հենց նստում ես այդ ծառի տակ, ցանկացած ցանկություն անմիջապես իրականանում է: Այդ մարդը շատ հոգնած էր և պառկեց քնելու հենց այդ ծառի ստվերում: Երբ արթնացավ, ուժեղ քաղց զգաց և մտածեց.
- Սոված եմ: Պետք է կերակուր հայթայթել:
Անմիջապես հայտնվեց կերակուրը: Նա այնքան սոված էր, որ նույնիսկ չմտածեց, թե որտեղից այն հայտնվեց: Երբ կշտացավ, նայեց շուրջը և նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց.
- Կարելի էր ինչ-որ բան խմել...
Դրախտում արգելքներ չկան, անմիջապես հայտնվեց մի չքնաղ գինի: Ծառի ստվերին պառկած, վայելելով գինին և դրախտի զովը, նա սկսեց զարմանալ.
- Էս ի՞նչ է կատարվում: Կարո՞ղ է՝ քնած եմ: Գուցե այստեղ ուրվականնե՞ր կան, ովքեր կատակ են անում ինձ հետ: Եվ հայտնվեցին ուրվականները՝ հենց այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր: Նա դողդողաց և մտածեց.
- Հիմա նրանք հաստատ կսպանեն ինձ:
Եվ նրանք սպանեցին մարդուն:
Հ.Գ. Ձերբազատվեք վատ մտքերից, դրանք իրականություն դառնալու սովորություն ունեն... Փնտրեք միայն լավն ու... չեք փոշմանի!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել