Մոտավորապես 30 տարի առաջ մի սովետական սպորտսմեն որոշեց հավիտյան թողնել սպորտը:  Բնականաբար այդքան էլ զգաստացնող պատմություն չի, էդպիսի սպորտսմենները լիքն են, բայց խոսքը գնում է մի մարդու մասին, ով լողի 17-անգամյա ռեկորդսմեն ու 11 անգամ աշխարհի չեմպիոն էր:  1975-ին  Երևանում լիճը գլորվեց մի ամբողջ ավտոբուս`96 ուղևորով: Էդ ժամանակ վթարի մոտակայքում մարզվում էր մեր Շավարշ Կարապետյանը: Նա անմիջապես լիճը նետվեց, ոտքերով ջարդեց ավտոբուսի մի քանի պատուհան ու մարդկանց հերթով սկսեց դուրս հանել ջրից: 20 րոպե,  մի քանի տասնյակ մոտեցում: Մարդիկ նշում էին, որ նրա մարմնի վրա ապակիներ կային խրված: Մեր հերոսը փրկեց 20 մարդու կյանք: Վերջին մոտեցման ժամանակ աֆֆեկտի ճնշման տակ շփոթվել էր ու աթոռ եր դուրս հանել: Այս սխրանքը նրան շատ բան արժեցավ... Երկար տանջալից օրեր հիվանդանոցներում, ծանր թոքաբորբ... Բազմաթիվ էկսպերտներ են նշում, որ ոչ մի մարդ ֆիզիկապես էդպիսի դիմադրողականություն  ունենալ չէր կարող:

                                     Շավարշ Կարապետյանն այդ օրը լքեց մեծ սպորտը: Հետագայում նա ասուլիսի ժամանակ անկեղծացավ, որ իրեն իր շփոթմունքի համար երբեք չներեց... նրա բերած աթոռը ինչ-որ մեկին կյանք արժեցավ:  

Տարիներ անց նա Երևան վերադարձավ, ու պարզվեց, որ ոչ իզուր: Մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ նա էլի շատ մարդկանց կյանք փրկեց, այնույհետև օգնում էր հրշեջներին հանգցնել կրակը: 

 Այժմ նա ապրում է Մոսկվայում, հաջողակ բիզնեսմեն է ու միշտ ցանկալի հյուր Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել