Սա էլ իմ բաժին աղաբլիթն էր։) հազիվ կերա։))) Հիմա շուտ քնելու համար ունեմ երկու կարևոր շարժառիթ. 1. Քնեմ, որ Ջուր տվողիս հանդիպեմ երազում։)) 2. Վաղը Սբ. Սարգսի արագահաս բարեխոսությամբ սիրահարների այս տոնն արդեն 10 տարեկան է։։) Ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ տասը տարի առաջ՝ առաջին անգամ, Արարատյան Հայրապետական թեմում քննարկում էինք մանրամասները տոնի անցկացման։ Եվ ահա, տասը տարի անց, Նավասարդ Սրբազանի հիշեցմամբ և օրհնությամբ, վաղը Սիրով տոնելու ենք Սբ. Սարգսի տոնը՝ երկար ու հետաքրքիր տոնակատարությունների մե՜ծ ցանկով, և ամփոփիչ նվեր-համերգով Բոլոր սիրահարներին հենց Սիրահարների այգում, 16.00-ից սկսած։ Հաճելի է տասը տարի անց կրկին բեմում կանգնած՝ ասել.
...Թող սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգիսն օրհնություն ու անսպառ սեր շնորհի բոլոր սիրահարներին։ ՜՜՜՜՜՜՜


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել