Ցավալի է, բայց փաստ. կանանց մեծամասնությունը բարդույթներ ունի՝ կապված սեփական մարմինների հետ ու չի տիրապետում ճգրիտ տեղեկությունների, թե իրականում ինչի վրա են տղամարդիկ ուշադրություն դարձնում։ Այո, ճիշտ է, որ տղամարդիկ ընտրում են իրենց զուգընկերուհի՝ հիմնվելով մակերեսային գնահատականի վրա, որի մեջ գերակա դերակատարություն ունի արտաքին գրավչությունը։ Սակայն անգամ այս գնահատման համակարգում կա մի բան, որի վրա տղամարդիկ առաջին հերթին են ուշադրություն դարձնում, իսկ կան բաներ, որոնց վրա ուշադրություն դարձվում է միայն ամենավերջում։

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ նեղ իրանը, լայն ազդրերը, ուռուցիկ շրթունքները ու փայլուն մազերն ընկալվում են որպես կնոջ պտղաբերության վկայությունը։ Սակայն մեր օրերում հնարավորություն կա ավելի մանրամասն ուսումնասիրել տղամարդկանց գնահատման ու ուսումնասիրության չափորոշիչները առաջին հանդիպման ժամանակ։ Օրինակ՝ համարվում է անհերքելի փաստ, որ միայն կրծքով կարելի է գրավել պոտենցիալ զուգընկերների, սակայն այս ցուցակում ընդգրկվել են մարմնի այնպիսի մասեր, որոնք բավականին անսպասելի են։ Ձեզ ենք ներկայացնում դրանք։

10. Ոտքեր

Դժվար թե Ձեր մտքին առաջինը ոտքերը գան, եթե Ձեզ խնդրեն թվարկել մարմնի ամենասեքսուալ մասերը։ Այնուամենայնիվ, շատ տղամարդիկ պատրաստ են անդադար զմայլվել կանացի գեղեցիկ ոտքերով, հատկապես, եթե այդ ոտքերը բարձրակրունկների վրա են, իսկ եղունգները ներկած են հաճելի ու կենդանի գույնով։ Ցանկալի է նաև, որ թաթերը լինեն փոքր և բարակ։ Նման համադրությունը կանացի ոտքերն էականորեն փոքր է դարձնում վիզուալ առումով՝ համեմատած տղամարդկանց ոտքերի համեմատ, ինչը և գրավում է տղամարդկանց ուշադրությունը։

9. Մեջք

Որքան էլ տարօրինակ թվա, մեջքը ամենաքիչ հավանական տարբերակներից է, որ կանայք կանվանեն մարմնի սեքսուալ մաս։ Սակայն կանայք սխալվում են։ Դրա համար էլ սեքսուալ գովազդների ժամանակ այդքան հաճախ տեսնում ենք մերկ մեջքեր կամ էլ խորը բացվածքով երեկոյան զգեստներ, որոնք կարող են խելքահան անել ցանկացած տղամարդու։ Ի դեպ, հավելյալ սեքսուալություն կարող է հաղորդել գոտկատեղի կամ էլ թիակի շրջանում արված դաջվածքը։

8. Փոր

Բոլոր տղամարդկանց դուր են գալիս ձիգ կանայք, ու փորը մարմնի հենց այն մասերից է, որը չի կարելի անուշադրության մատնել։ Գրեթե ցանկացած նմանօրինակ հարցման մեջ կանացի փորն առաջնային հորիզոնականներ է զբաղեցրել։ Հարցվածների կարծիքով՝ հաճելի է տեսնել ձգված, բայց կլորավունություններից ոչ զուրկ փոր։ Այլ կերպ ասած, կանացիության բաժինը երբեք չի խանգարի, ուստի պետք էլ չէ լրիվ չորացնել Ձեր մարմինը։

7. Մազեր

Կնոջ մազերը հաճախ խորհրդանշում են այն տարբերությունը, որ կա կանանց ու տղամարդկանց միջև, ուստի զարմանալի չէ, որ դրանք համարվում են կնոջ մարմնի ամենասեքսուալ մասերից մեկը։ Ոմանք սիրում են սևահերների, ոմանք՝ շիկահերների, բայց տղամարդկանց մեծամասնությունը սիրում է երկար մազեր՝ անկախ դրանց գույնից։ Իհարկե, գտնվում են էքստրեմալներ, ովքեր սիրում են կարճ մազերով կանանց, բայց դա ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն։

6. Ազդրեր

Չկա ավելի սեքսուալ բան, քան ազդրերը շարժող աղջիկ, ով կարծես ասում է. «Ես գիտեմ, թե ինչպես շարժվեմ, որ դու խելքահան լինես»։ Համաձայն հարցումների՝ տղամարդիկ նախապատվություն են տալիս ավելի կլորավուն ազդրեր ունեցող կանանց, այնպես որ մի ամաչեք և ցուցադրեք Ձեր կազմվածքի այդ առավելությունը և ըմբոշխնեք արդյունքները։

5. Ժպիտ

Իրականում ժպիտն ուժգին զենք է։ Քչերը կարող են դիմակայել գեղեցիկ ժպիտով կնոջը։ Հարցված տղամարդիկ հայտնել են, որ կանանց ժպիտն իրենց վրա մեծ ազդեցություն է ունենում, քանի որ թույլ է տալիս հասկանալ, որ կինն իրենց կողքին երջանիկ է զգում ու սիրված, իսկ դա, ինչպես հայտնի է, տղամարդկանց ամենասիրելի բանն է։

4. Շրթունքներ

Լի շրթունքները միշտ կարող են գրավել տղամարդկանց ուշադրությունը, բայց պետք չէ չափն անցնել՝ վառ ու մուգ գույնի շրթներկ կիրառել, որովհետև արդյունքում դա կարող է շեղել Ձեր ընդհանուր գեղեցկությունը գնահատելուց։

3. Կուրծք

Ահա և հասանք մարմնի ամենագրավիչ մասերին։ Խորը դեկոլտեն կարող է ստիպել տղամարդուն ծախսել կնոջ վրա շատ ավելի շատ, քան նա պլանավորել էր։ Այնպես է ստացվել, որ մեծ կուրծք ունեցող կանանց մեծամասնությունը սիրում է ի ցույց դնել իրենց կուրծքը, և դժվար թե շրջապատող տղամարդիկ դժգոհ լինեն դրանից։ Սակայն եթե բնությունը Ձեզ փարթամ կուրծք չի տվել, էլի հոգ չէ՝ տղամարդիկ, միևնույն է, սիրում են կուրծք՝ մեծ, թե փոքր։

2. Հետույք

Գեղեցիկ հետույքը լրիվ կոմպենսացնում է փարթամ կրծքերի բացակայությունը։ Հաճախ սա անձնական նախասիրությունների հարց է տղամարդկանց մոտ. ոմանք գերադասում են մեծ կրծքեր, ոմանք էլ մեծ հետույք։ Համաձայն հարցումների՝ այս հարցում տղամարդկանց նախասիրություններն այնքան տարբեր են, որ յուրաքանչյուր կին կարող է գտնել հենց այնպիսի տղամարդու, ով կգնահատի հենց իր կազմվածքը։

1. Աչքեր

Տղամարդիկ սիրում են զարմացնել… Այս հարցման արդյունքում պարզվել է, որ հարցված տղամարդկանց կարծիքով՝ կնոջ մարմնի ամենասեքսուալ մասը նրա աչքերն են, իսկ ավելի ճիշտ՝ սեքսուալ հայացք նետելու ունակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել