Ես հաճախ մտածում եմ, թե ինչքան ժամանակ եմ կորցրել կյանքում և ինչքան կարող էի ապրել ազատ, լի եռանդով և միևնույն ժամանակ ձորձել փոխել ամեն ինչ: Բայց ես շատ բան կորցրեցի միայն այն պատճառով որ հասարակության կարծիքից և անմիտ բամբասանքներից ու այլ տխուր իրականնությունների իսկական գերին էր դարձել: Չէ, որ պետք է լինել ուժեղ և երբեք չմտածել թե մարդիկ կարող են քեզ վրա այնպես ազդել որ դու մոռանաս ինքդ քեզ: Դա այդպես չէ, պետ չէ այդպես լինել, պետք է ապրել ազատ, պետք չէ միշտ մտածել փողի և ապագայի մասին, երբեմն մտածիր փոփոխություն անելու և հոքսը քչացնելու մասին, պետք չէ լինել այնպես,ինչպես որ բոլորն են, դու, այո դու այնքան տարբեր ես ու այնքամ մեծ սիրտ, տաղանդ և ոգի ունես, որ աշխարհը չի կարող հաղթել քեզ անգամ մահվան սպառնալիքով: Բայց միևնույն ժամանակ հիշիր, դու աշխարհի մասն ես, և չես կարող այնպես անել, որ բոլորը քեզ չսիրեն: Մի կռվիր աշխարհի հետ, լսիր աշխարհի և հատկապես քո հայրենակիցների խոսքերը, եղիր քաղաքական, բայց ոչ դաժան, եղիր ճշմարիտ և համարձակ, բայց միևնույն ժամանակ մտածիր արվող քայլերի հետևանքների մասին: Մի եղիր նյութապաշտ, դա ամենասխալ բանն է կյանքում: Եղիր հավատարիմ, բայց ոչ հիմարի պես հավատարիմ, պետք է հաշվի առնել մարդկանց շատ հավատարիմ լինելով, հնարավոր է ոչինչ չփոխես և նրանց համար էլ բեռ լինես: Կյանքում եղիր ազատ և ուժեղ, բայց հիշիր, հնարավորությունը և ուժը իր հետ բերում է պատասխանատվության բեռը քեզ վրա: Եվ եղիր այնքան պատասխանատու, հզոր և խելացի, որ մարդիկ քեզ հիշեն ոչ միայն նրանով որ դու իրենց հանդեպ լավն ես եղել, այլ նաև որ դու մարդ էիր ում շատերն էին հավատում, սիրում և հարգում ու վստահում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել