Ռուսաստանը եկող տարվանից որոշել է Հայաստանի ռազմաբազայում ծառայելու ուղարկել միայն պայմանագրային ծառայողների։ Ըստ էության, ոչինչ չի փոխում Գյումրու սպանության համատեքստում, քանի որ տեսականորեն մարդասպաններ կարող են լինել թե պայմանագրային զինծառայողների մեջ, թե ռուսների, թե հայերի։

Բաց է մնում հարցը՝ ՀՀ քաղաքացիներ ծառայելու՞ են ռուսական բանակում, թե՞ ոչ։ Պոստերում ՀՀ ժամկետային զինծառայողներ կլինե՞ն, թե՞ ոչ։

Եթե այո, կնշանակի, որ զինվորական ամենասովորական ծառայությունն իրականացնելու են միայն հայերը, իսկ ղեկավարները լինելու են ռուսներ։ Դա իր հերթին կնշանակի ավելի մեծ քանակի հայերի մոբիլիզացիա ռուսական զորքեր, ինչն իր հերթին բացասական կազդի Ադրբեջանի սահմանը պահող անձնակազմի թվի վրա։

Եթե ոչ, լավ է այն առումով, որ Ադրբեջանի հետ սահմանն ավելի ամրապնդել կարելի է, բայց էլի շատ հարցեր են առաջացնում՝ Ազգային անվտանգության հետ կապված, որոնք հաստատ ֆեյսբուքում ու լրատվականների էջերում քննարկելու համար տեղին չեն։

Հույս ունենանք՝ դրական կազդի ռազմաբազայի մարտունակության վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ պատմությունները այն մասին, թե ինչքան թերություն կա ռուսական բանակում ընդհանրապես ու հայկական բազայում մասնավորապես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել