Մի կողմ եմ դնում ֆեյսբուքյան դիլետանտ «քրեագետներին» ու դեգեներատներին ու գրում առարկայական։

Զինվորը կատարել է սահմռկեցուցիչ հանցանք, բռնվել է, տալիս է ցուցմունք։ Սրանք փաստերը, իսկ հիմա հերթով։

Այսպիսի սցենար՝ զինվորը տվեց ցուցմունք, հետո հանձնվեց հայկական կողմին ու մի ժամ հետո գնդակահարվեց փախուստի պահին։ Բոլորդ բավարարվա՞ծ եք։ Սա՞ է այս պահին ամենակարևորը։ Ինչի՞ համար կարևորը թողած՝ էլի ընկանք երկրորդականի հետևից։

Առաջին ինֆորմացիան, որ մեզ հրամցրին, դա այն է, որ զինվորը եղել է սթափ, հանցանքը կատարել է վախից։ Մի կողմ դնելով մանր-մունր հարցականները՝ անմիջապես փաստենք, որ սա բացարձակ սուտ է, ու հնարավորությունը նման ընթացքի մի տոկոսից էլ ցածր է։
Ռուսական կողմի համար այս զինվորի արժեքը մինչ հանցագործություն կատարելը հաստատ 67 կոպեկից էլ ցածր էր, իսկ հիմա նրան քննում են հատուկ քննիչները, այսինքն մի բան էն չի։ Կարծում եք՝ ռուսական կողմի համար սեփական ռազմաբազայի արիշ-վերիշները կարևոր չե՞ն։ Մտածում եք՝ նրանց չի՞ հետաքրքրում իրականությունը։ Բնականաբար, հետաքրքրում է, ու, ամենայն հավանականությամբ, նրանք արդեն ստացել են իրենց հարցերի պատասխանները։ Հիմա պետք չի Ագաթա Քրիստիի դեմքով հայտարարել, թե բա ինչի կոշիկը թողեց, շորերը փոխեց, էս արեց, էն արեց։ Թող դա հուզի քննիչներին։ Պետք է կոնկրետ դրդապատճառը հրապարակվի՝ արժանահավատ դրդապատճառը։ Թե չէ՝ բռնենք գյուլենք, կտրտենք։ Է հա գյուլենք, կտրտենք, բա չիմանա՞նք, թե պատճառը որն էր, որ այս անաստվածն այդ սպանություններն իրագործեց։ Բա որ սրան գյուլենք, ու մի երկու օրից էլի նման բան կատարվի։ Սրա մասին որևէ մեկը մտածե՞լ է։
Ռուսական կողմի համար ամենահարմար տարբերակը սրան ճանապարհին գյուլելն էր՝ համ բոլորիս սրտով կլիներ, համ հարցը կփակվեր, բայց ամեն բան այսքան պարզ չի։ Մարդիկ հայտարարեցին, որ նա ոչ գիժ է, ոչ էլ աֆեկտի ազդեցության տակ է եղել։ Պարզ մեսիջ, այսինքն՝ մութ պահեր կան, ու պետք է ամեն բան պարզվի։ Կարծում եմ ռուսական կողմն էլ է շահագրգռված իրականությունը պարզելու։ Իրականություն, որ հավանաբար ոչ ոքս էլ չենք իմանա, քանի որ նման ինֆորմացիաները պահվում են յոթ կնիքների տակ։
Իսկ մենք կշարունակենք ֆեյսբուքներում բոյեր տալ սրա-նրա փնթի կարծիքների հետ։ Հիմա էլ նոր նորություն՝ այդ անասունի հայրը աղանդավորականների հովիվ է, վաղն էլ կպարզվի, որ նրա մորաքույրն այլմոլորակային է, իսկ բաջանաղն ունի արևելյան արմատներ ու տենց հիմար մանրամասներ։ Բայց դե մի բան պետք է, որ մի քանի օր շարունակենք նյութեր բստրել, գրել ու ջնջել, քոմենթել ու սելֆիել։ Հիշում եմ էդ գրիչների պայքարի արդյունքները։ Պայքարում էին մի օբյեկտի ու նրա սեփականատիրոջ դեմ, հետո մեկ շաբաթ անց այդ նույն օբյեկտում քեֆ-ուրախություն անում, պայքարում էին մի մարզպետի դեմ, հետո կռացած ողջունում, մասնակցում էին մոմավառություններին, հետո վազելով գնում պետական ընդունելություններին ու մրցանակներ ստանում ու ձրի կոկա-կոլա խմում։ Հակառակում ինձ մի համոզեք։ Սա է մեր թշվառության դեմքը։ Պահանջում ենք, որ գործը մենք քննենք՝ մոռանալով, որ մի քանի օր առաջ աշխարհի տակի անեծքն էինք ասում այդ նույն քննիչների ու դատական համակարգի հասցեին։
Իսկ ի՞նչ եմ ուզում ես.
Զինվորին պետք է հարցաքննի երկու կողմերից կազմված քննչական խումբը։ Հարցաքննվի որն է՞, պետք է ողջ ինֆորմացիան ամենավատ ձևով էլ կորզել նրանից։ Տվյալ դեպքում պարզ երևում է, որ զինվորն այդքան էլ նորմալ մարդու հայացք չունի, այսինքն թե՝ կիսագրագետի մեկն է, ու նրանից ինֆորմացիա կորզելը ժամերի հարց է։ Հարց է, թե այդ ինֆորմացիան կհրապարակվի, թե ոչ, սա այլ քննարկման թեմա է։ Ինֆորմացիան ստանալուց հետո ուզում են թող գյուլեն, ուզում են կտրտեն, կախեն կամ քարկոծելով սպանեն.... 
Ամենակարևորը՝ թույլ չտալ նման դեպքի կրկնություն։ Թույլ չտալ նման ոճիրի կրկնություն։ Թույլ չտալ, լինել զգոն, լինել ուժեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել