Այսօր Ազգային ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակԱռողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մի շարք ուշագրավ հայտարարություններով է աչքի ընկել: Ուշագրավը որս ա՞, քարը քարին չի թողել մարդը: Մասնավորապես անդրադարձել է բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են առողջապահության համակարգում ու չգիտես ինչու դրանց մասին նախորդ նախարարները չգիտեին: Կամ գիտեին ու դեմ չէին դրանց: Նախարարը խոստացել է, որ շուտով դրանք բոլորը վերանալու են:

Ասաց, որ տեղյակ է, որ հիվանդանոցներին պետական միջոցներով տրամադրվող դեղերն ու բժշկական օգնության համար նախատեսված այլ միջոցները՝ բինտ, յոդ և այլն, հիվանդներին ոչ միայն չեն տրամադրվում, այլ ավելին՝ նրանց հուշում են, թե որտեղից կարող են գնել դրանք: Ասաց, որ մեզանում գործում է բժիշկ-դեղատուն, բժիշկ-լաբորատորիա եռանկյունի: Այսինքն՝ բժիշկն ուղղորդում է հիվանդին՝ գնա ա՛յս լաբորատորիան, պնդելով, թե ինքը միայն դրա տվյալներին է հավատում: Հիվանդը դուրս է գալիս, բժիշկը նրա հետևից զանգում է լաբորատորիա ու պատվիրում, թե այսքան շաքար կգրես: Էս բժիշկները երկուսի հետ էլ աշխատում են և ստիպում կեղծ վճարումներ կատարել: Ասաց նաև, որ նման արատավոր երևույթի կանխարգելման համար լուրջ աշխատանքներ են կատարում ու շուտով Հայաստանում որևէ արտոնյալ բուժհիմնարկ չի լինելու:
Հիմա կարո՞ղ ենք նման նախարարին բան ասել, չէ իհարկե: Մի՞թե սա չէինք ուզում: Պատրաստակամության համար 5, պրն նախարա՛ր: Անհամբեր սպասում ենք խոստումների կատարմանը: 
Հ.Գ. Մնում է միայն հուսալ, որ այս ամենը միայն նախընտրական շոուի ծրագրի մաս չէ և բարեփոխումները կշարունակվեն նաև 2013-ից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել