ԳազՊրոմԱրմենիայի մամուլի խոսնակ տիկինը, ով ոչ վաղ անցյալում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն էր, Ազատություն Ռ/Կ-ին ասում է, թե իրենք գազի գնի հիմքում դրել էին 416 դրամը ու հիմա ուշադիր հետևում են իրավիճակին: Մտքներին գազի թանկացումն է հաստատ:
Բայց ախր կարելի էր հարց տալ տիկնոջը`
1. Ինչու՞ հայաստանցիների գազի գինը չի նվազում, երբ նավթի գինն ուղղակի կիսվել է։ Ինչու՞ Եվրոպա մատակարարվող գազի գինը կցված է նավթի գնին, իսկ մեզ մոտ ոչ:
2. Ինչու՞ է գինը կապակցված ԱՄՆ դոլարին, այլ ոչ թե, օրինակ, ռուբլուն, եթե Գազպրոմը ռուսական կազմակերպություն է։ Սա փաստում է, որ անգամ Գազպրոմը չի հավատում ռուսական արժույթին: 
3. Իսկ ինչու՞ էր ֆիքսված 416 դրամի հաշվարկով, երբ ահագին ժամանակ մեր փոխարժեքը 405-409 սահմաններում է եղել։

Մի բան հաստատ է: Փաստորեն, մեր սպառողներն ամեն դեպքում միշտ պետք է վճարեն ի վնաս սեփական գրպանի և ի օգուտ Գազպրոմի:
Եվ սա հետևանքն է անցյալ տարի խայտառակ գազային պայմանագրի, որ 40 տարով սենց պետք ա մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել