Հիշում եմ տարիներ առաջ, երբ ԱԺ նախագահ էին ընտրում Սամվել Նիկոյանին, ընտրում ո՞րն է, երբ ասվել էր, որ պիտի նրան ընտրեն, ամենաարդյունավետ օրենսդիր և ապագա ԱԺ-ի նախագահի ադաշ Ալեքսանյանին լրագրողները հարցրեցին, թե ու՞մ օգտին է քվեարկել, վերջինս վռազի մեջ շփոթվեց և պատասխանեց՝ ՆիկոԼյանին․ Իսկ գուցե Նիկոյանի՞ն՝ ուղղեցին լրագրողները։ Հա էլի Նիկոյանին, դե նույնն ա էլի՝ պատասխանեց մեր օրենսդիրը։ Այսօր ԱԺ-ում ոչինչ չի փոխվել, ու սաղն էլ նույնն են, ուղղակի յուրաքանչյուրն այդ կրկեսում ունի իր դերակատարությունը, վստահ եմ նաև, որ եթե այժմյան ԱԺ-ի ամենատհաճ ու նավթալին նախագահն իր առոգանությամբ մեկ ամիս շարունակ ամեն օր քվեարկության դնի նույն օրենքի նախագիծը, ապա առնվազն 60 պատգամավոր, կողմ քվեարկելուց զատ, երբեք չի էլ զգա, որ կարդում են նույն օրենքի վերտառությունը։ Սա է մեր խեղճ ու կրակ օրենսդիրների հավաքական կերպարը, և եթե մի քանի ինտելեկտուալ պատգամավորի դահլիճից դուրս հանես, տակը մնացածներին կարելի է գինեսի ռեկորդների գրքում ներգրավվել՝ որպես աշխարհի ամենաոչպրոֆեսիոնալ, քաղաքականությունից ու օրենքներ գրելուց հեռու ԱԺ։
Ու եթե ինչ-որ մեկն էլ ընդվզի իմ գրածների դեմ, խորհուրդ կտամ յութուբյան դիտումներով ամենաբարձր ռեյտինգ ունեցող հայ պատգամավորին միջին դժվարության 10 տողանոց հայերենի թելադրություն տա։ Սխալների քանակը չեմ կարող ասել, բայց որ, օրինակ, Առաքել Մովսիսյանին առաջարկես այսօր Նիկոլին ուղղած ուղերձը գրավոր ներկայացնի, այն է՝ «Վեր ընկի տեղդ, արա»։
Վախենում եմ սխալների քանակի թիվը գուշակեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել