Այսօր լսեցի, որ Արամին հայրենասիրական ապտակ տվողին բաց են թողել: Ես իրոք մանրամասները չգիտեմ և ինձ թվում է, որ բաց են թողել գրավի դիմաց: Սա նոնսենս է: ՈՒրեմն ինչ պարկեշտ մարդ է դուրս եկել ապտակողը, որ անգամ կասկած չի հարուցել, որ կարող է Հայաստանից փախչել։ ՈՒրեմն ի՞նչ է դուրս գալիս՝ ԱԺ-ի պատգամավորին, մարդու, որին սիրես թե չսիրես, բայց չես կարող չհարգել, քանի որ , համենայնդեպս իմ մոտ, Արամը ասոցացվում է անկախության խորհրդանիշի հետ, ինչ-որ խոպանչի խուլիգանաբար ապտակում է, հետո հեքիաթային լեգենդ պատմում, ու հաջորդ օրը, երևի խոպանում աշխատած փողերի, գրավի դիմաց ազատվում: Ես չէի զարմանա եթե այս միջադեպը լիներ որևէ արտասահմանյան դեմոկրատ երկրում, բայց Հայաստանու՞մ․ Իսկ քանի քանիսներն են այսօր անազատության մեջ ամիսներով ու տարիներով սպասում, թե երբ է ի վերջո իրենց դատն էլ ավարտվելու։ ՈՒ հաստատ նրանց մեջ էլ կան պարկեշտ ու բարոյական նկարագիր ունեցող անհատներ․ Օրինակներ երևի չբերեմ, բոլորս էլ գիտենք, որ նման մարդկանց էլ կարելի է գրավի դիմաց բաց թողել, բայց դե տենց ոնց կլինի։ Իսկ հայրենասեր խոպանչուն փաստորեն ամեն բան կարելի է․ Ինձ մոտ միայն մի հարց է առաջանում՝ ի՞նչ պարտադիր է, որ իշխանությունը միշտ այնպիսի քայլեր անի, որոնք ուղղակիորեն բացասական անդրադառնան ողջ հասարակության տրամադրության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել