Ախր ես շատ եմ սիրում Մկոյին էլ, Հովոյին էլ ու բոլոր դերասաններին, որոնք ներգրավված են այս սերիալում, բայց այսպես շարունակել ուղղակի չի կարելի։ Հիշու՞մ եք ինչ կատարվեց, երբ Հայկոն որոշեց Կարգին սքեյթչեր նկարահանի։ Նրա պլանկան այդքան ցածր երբեք չէր իջել և դա շուտ նկատելով՝ Հայկոն դադարեցրեց այդ նախագիծը։ Չեմ համեմատում Տնփեսան այդ սքեյթչերի հետ, որովհետև դերասանական խաղը և նկարահանումները հաստատ բարձր մակարդակի վրա են, բայց սցենարիստը, մեղմ ասած, արդեն շատ անհետաքրքիր ու անհավես բաներ է գրում։ Այնպես որ, եթե չլինեին վերոնշյալ դերասանները, ապա սերիալն անգամ ժպիտ չի առաջացնի հեռուստադիտողի մոտ․ Եթե չեմ սխալվում, սցենարիստը չի փոխվել, և առաջին ու երկրորդ սեզոնների բոցեր հորինողը երրորդ սեզոնում սկսել է նախագծին նայել մատների արանքով։ Ամեն դեպքում հույս ունեմ, որ ստեղծագործական խումբը հետևություններ կանի, և մենք սերիալին կրկին հաճույքով կսպասենք։ Թե չէ այսքան ցածր ռեյտինգ Մկոյին և Հովոյին հաստատ չի սազում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել