Անկեղծ հարգանքով արձագանքեմ ֆեյսբուքյան իմ որոշ ընկերների քննադատություններին:

Վերջին օրերին ֆեյսբուքի մի շարք օգտատերեր իրենց կարծիքներն են հայտնում դեկտեմբերի 10-ին Օմբուդսմենի կլոր սեղանի և տնտեսական իրավունքների համաժողովի մասին:
Շնորհակալ եմ այդ օրվա մեր միջոցառումները և դրանցում արված դիտարկումներն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Թե´ դեկտեմբերի 10-ին և թե´ տարվա մյուս բոլոր օրերին մեր քննադատություններն ու դրական գնահատականներն ինքնանպատակ չեն, դրանք չեն բխում անձնական մղումներից:

Իմ բոլոր գործողությունների նպատակն է ավելին ստանալ պետական մարմիններից՝ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Երբեմն լավն ընդգծելով՝ ստանում ենք ավելին այդ նույն մարմնից: Մի մարմնում դրականը ցույց տալով՝ մյուս գերատեսչություններին դրդում ենք ձգտել բարեփոխման:

Մեկ այլ խնդրի մասին... Տնտեսական իրավունքների համաժողովի ընթացքում իմ հնչեցրած այն միտքը, որ Թուրքիան և Ադրբեջանը մեղավոր են Հայաստանի տնտեսական իրավունքները ոտնահարելու համար, միակը չէր: Ես, իմ տեղակալը և մեր հյուրերն անդրադարձել ենք ներքին բազմաթիվ խնդիրների, որոնք ևս շատ բացասաբար են ազդում մեր տնտեսության վրա:

Ամփոփելով նշեմ որ, քանի դեռ ես անում եմ այս աշխատանքը, իմ նպատակն է լինելու հնարավոր բոլոր միջոցներով հասնել իմ դիմումատուների իրավունքների առավելագույն պաշտպանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել