Մի անգամ՝ ուրբաթ երեկոյան, աշխատանքային ծանր շաբաթից հետո, բարձր տրամադրությամբ մի երիտասարդ մեքենայով տուն էր վերադառնում: Գարուն էր, քաղաքի փողոցները լի էին մարդկանցով: Հանգստությունը մի վայրկյանում խաթարվեց, երբ երիտասարդի մեքենայի առջևից հզոր հարվածի ձայն լսվեց: Արագ արգելակներին սեղմելով՝ երիտասարդը դուրս թռավ մեքենայից: Աչքերը մթագնեցին, այն բանից հետո, ինչ տեսավ… Մեքենայի անիվների տակ երիտասարդ մի տղա էր: Հավաքված մարդկանցից մեկն ասաց, թե չի մահացել ու պիտի շտապ հիվանդանոց տեղափոխել: Հիվանդանոցը փողոցի անկյունում էր, և ժամանակ չկորցնելու համար երիատասարդն ինքը տղային հասցրեց հիվանդանոց: Արագ գտավ բժշկին ու պատմեց նրան այն, ինչ կատարվել է։ Վրաերթի ենթարկվածին դրեցին պատգարակի մեջ ու տարան: Բայց բժիշկը չէր էլ շտապում զննել հաճախորդին, կանչեց ու ասաց երիատասարդին, որ ոչինչ չի անի, եթե նա իրեն չվճարի, ու թղթի կտորի վրա գրեց գումարի չափը: Վարորդը նայեց նրա դեմքին, ասաց, որ կբերի ինչքան որ պետք է, միայն թե փրկի տղայի կյանքը: Բժիշկն անտարբեր շրջվեց ու գնաց իր մյուս գործերին: 30 րոպե անց երիատասարդը, գումարը ձեռքին, հիվանդանոցում էր: Պարզվեց, որ բժիշկն անգամ չէր էլ զննել տղային: Բայց հենց վերցրեց գումարը, նույն պահին վազեց տղայի մոտ, որ որբի պես պառկած էր պատգարակի վրա: Երբ բժիշկը սկսեց զնել տղային, արդեն ուշ էր՝ նա մահացել էր, բժիշկը նայեց տղայի դեմքին ու սարսափեց. դա նրա որդին էր….

P.S. Կոռուպցիան առկա է բոլոր ոլորտներում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել