Շարունակելով ԱՄՆ-ի կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառման թեման՝ նշեմ մի քանի դրույթ.

1. Միակ ուղին, որով կարելի է գալ հարատև խաղաղության, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ընդունումն է որպես հիմք հետագա որևէ բանակցությունների համար։ Այլ տարբերակներն անընդմեջ բերում են նորանոր ողբերգությունների։

2. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անխոս պետք է հարգվի ու պաշտպանվի, ինչպես որևէ այլ պետությանը, բայց Արցախի անկախությունը չունի որևէ ընդհանուր բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ այն փաստացի չի հանդիսանում Ադրբեջանի տարածք։

3. Արցախն ուներ նույնքան իրավունք ստանալու անկախություն, որքան Ադրբեջանը ու Հայաստանի Հանրապետությունը՝ Սովետմիության փլուզման ժամանակ։ Իրավունք, որը դարձավ միջազգային իրավունքի հիմնասյուն 19-րդ դարի վերջի եվրոպական պատերազմների, Առաջին աշխարհամարտից հետո հիմնադրված Ազգերի Լիգայի ու Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնադրված ՄԱԿ-ի գործունեության համար։ Ազատության, ազատ արհայատվելու, սեփական կամքն արտահայտելու, սեփական բախտը տնօրինելու, սեփական տեղը գտնելու պետությունների ընտանիքի մեջ՝ գերագույն արժեք է, որը պետք է ապահովվի՝ անկախ որևէ պետության շահադիտական նկատառումներից։

Որքան շուտ սա հասանալի դարձնենք միջազգային կառույցների համար, այդքան շուտ խաղաղությունը, իսկ հետ նաև տնտեսական ու հասարակական համագործակցությունը կգան մեր տարածաշրջան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել