ՀՀ ամենալավ քաղաքապետը Երևանի մարզպետն է....))))
Ցնցող լուր` Տարոն Մարգարյանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ...
Յանի սրանց աչքին Հայաստանում Երևանից բացի ուրիշ քաղաք կա՞: 
Մի հատ գնացեք, խոսքի, Քաջարան կամ ասենք Ալավերդի... մի նայեք զրոյական բյուջե ունեցող քաղաքները ո՞նց են ղեկավարվում: 
Ես հաստատ, 100 տոկոսով համոզված եմ, որ ՀՀ ամենակոռումպացված, բյուրոկրատ և անմարդամոտ քաղաքապետարանը Երևանի քաղաքապետարանն է: Այս պարագայում, տվյալ քաղաքապետարանի դիրեկտորին հանձնել Տարվա լավագույն քաղաքապետի կոչումը` ծիծաղելի է: 
Ես անձամբ ոչինչ չունեմ պարոն Մարգարյանի դեմ, ավելին, շատ մեծ կարծիք ունեմ նրա հանգուցյալ հոր՝ մեր նախկին վարչապետի մասին, բայց գտնում եմ, որ սա ՀՀԿ հերթական բեմականացումն էր...
Հետո, որքանով որ ես տեղյակ եմ, Երևանն ունի մարզային կարգավիճակ, ստացվում է, որ ՀՀ ամենալավ քաղաքապետը Երևանի մարզպետն է....))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել