Ադրբեջանում օրենքով արգելվել է լուսաբանել սահմանային միջադեպերըArmnewsTV.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային գոտում ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությունը համակարգող բրոշյուր: Դրանով, փաստորեն, ուժի մեջ են մտնում սեպտեմբերին Ալիևի հաստատած սահմանային շրջաններում անվտանգության միջոցառումները: Այսուհետև լրատվամիջոցները Ադրբեջանի սահմանային շրջաններում բնակչության, ռազմական գործողությունների սահմանային միջադեպերի վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջ պետք է ստանան Ադրբեջանի պաշտպանության նախարարության թույլտվությունը: Այս քայլով Բաքուն փորձում է կանխել սահմանային միջադեպերի ընթացքում օբյեկտիվ, սակայն Ադրբեջանին ոչ ձեռնտու տեղեկատվության արտահոսքը, ինչը տեղի ունեցավ այս տարվա օգոստոսին: Նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները` փաստացի արգելելով հասարակական կազմակերպություննրի և լրատվամիջոցների ֆինանսավորումն արտասահմանից:

Այսուհետև Ադրբեջանի կառավարությունը թույլատրելու է միայն այն գրանտային ծրագրերը, որոնք ձեռնտու են իշխանությանը: Նոր օրենքով նաև խստացվում է պետության վերահսկողությունն Ադրբեջանում գործող արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղերի նկատմամբ:

Այն օրինականացնում է ընդդիմության նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին 1 տարվա գործողությունները, որոնց ընթացքում փակվեց ամերիկյան Ազգային ժողովրդական ինստիտուտի ներկայացուցչությունը, ձերբակալվեցին ինստիտուտից ֆինանսավորում ստացող ՆԻԴԱ երիտասարդական շարժման անադամները: Արտասահմանյան գրանտեր ստանալու, հարկերից խուսափելու համար ձերբակալվեցին Յունուս ամուսինները:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել