Աշունը թերևս իմ ամենասիմվոլիկ եղանակն է: Կտրուկ փոփոխություն զգեստապահարանում, գրապահարանի ողջ պարունակությունը հայտվում է գրասեղանիս, ու տնային հագուստիս մեջ մի զգալի դետալ` տաք սրբիչից գուլպաներ ` նույն ամառային հանդերձանքիս հետ: Երեկոյան լամպս կրկին գործարկվում  է ` լուսային օրվա կարճանալու պատճառով: Առիթ էր, որ փոշին սրբեի: 
  Չնայած օրվա երանգները չեն փոխվել, աշունն իրեն զգացնել տալիս է : Сквозняк-ների եղանակը ինձ չոր հազ է պարգևել:  Ու էդպես ես ամեն օր ...Արթնանում ես դեռ մութ քաղաքում, աշուն խորհրդանշող պիջակդ հագնում ` ամառային զգեստի վրայից ու համալսարան հասնելու ողջ ճանապարհին փորձում ամեն կերպ աշուն գտնել,,ըհը մի հատ էլ դեղնած տերև:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել