Iravunk.com-ը գրում է․

Շատերին իր պատմությամբ հայտնի ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ամուսնացել է ԷՄՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ` իրենց միությամբ հուզելով ոչ միայն հարազատներին ու ընկերներին, այլ ողջ համացանցը: Իհարկե, հարսանեկան ճոխ արարողություն տեղի չի ունեցել, պարզապես նորապսակները վավերացրել են իրենց միությունը` գունավորելով Սամվելի միապաղաղ ու ճակատագրով բաժին հասած դառը կյանքը: Հիշեցնենք, որ Սամվել Ավետիսյանը 2012 թվականին պարտադիր զինծառայությանընթացքում ստանալով հրազենային վնասվածք մինչ օրս  գամված է անվասայլակին։ Հայաստանյան հետազոտություններից պարզ դարձավ, որ բուժումն անհրաժեշտ է շարունակել Գերմանիայում, որի հնարավորությունը 21-ամյա երիտասարդը չունի, քանի որ ապրում է իր համեստ թոշակով` թոշակառու տատիկի խնամքի ներքո։ Ի դեպ, նորափեսան բաց նամակով դիմել է Առաջին տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որում մասնավորապես ասված է.«Հարգելի՛ տիկին Սարգսյան, ես բազմաթիվ դռներ եմ բախել, բայց ապարդյուն: Ճակատագրով ինձ արդեն 2 տարի է բաժին է հասել լինել գամված անվասայլակին: Այն ժամանակ, երբ ինձ թվում էր, որ այլեւս ի զորու չեմ պայքարել` հանուն լիարժեք կյանքի, հայտնվեց իմ կյանքի կեսը` Էմման: Այժմ ես մենակ չեմ ու ուզում եմ պայքարել երջանիկ ապրելու համար: Բայց որքան էլ դա կամենա սիրտս ու միտքս, ոտքերս ուժ չեն տալիս: Գիտեմ, նմանատիպ բազմաթիվ նամակներ եք ստանում, սակայն լիահույս եմ, որ կկանգնեք նորաստեղծ ընտանիքիս կողքին, կաջակցեք, որ բուժմանս համար գումար հայթհայթեմ, ու ես էլ մյուս նորապսակների պես ունենամ երջանիկ լինելու իրավունք: Թող Աստված պահի ու պահպանի Ձեր ընտանիքը եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի այնպես, ինչպես իմ պարագայում:

Լավագույն մաղթանքներով` երեկվա զինվոր, ով ունի Ձեր օգնության կարիքը»:

Նշենք, որ Սամվել Ավետիսյանի անունով (հեռ.` 098. 50 32 25) HSBC բանկում բացվել է հաշվեհամար`

006 001 911 001 AMD

006 001 911 101 USD

006 001 911 102 EUR

006 001 911 103 RUB

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել