Fnews.am-ը գրում է.

Օրենքով գողի անցած ճանապարհի, նրա կալանավորման պատճառների մասին, Fnews.am-մեկնաբանություն խնդրեց քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻՑ, ով գրեթե համոզված է, որ Զապի կալանավորմամբ ամեն բան կրկին խառնվել է քրեական աշխարհում. "Գողական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին արյունահեղության վերածվել, կարծես, թե ավարտվել էին, այսինքն քրեական "ռազբորկայի" առաջին փուլը կարելի էր ավարտված համարել: Սակայն այժմ, երբ հայազգի "օրենքով գող" Զապը գտնվում է ՔԿՀ-ում, քրեական աշխարհի "ռազբորկաները" կշարունակվեն եւ նոր թափ կստանան: Քրեագետի խոսքով այս պահին Զապի կալանավորումը ամենեւին էլ պատահականություն չէ."Պատահականություններ չեն քրեական բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Գյումրի քաղաքում: Գյումրիի գերեզմանոցների առաջին շիրիմները "օրենքով գողերինն" են, ինչը եւս պատահականություն չէ: Հիշեք նաեւ, որ հանցագործ աշխարհի դեմ պայքարը, պահի տակ չպետք է լինի, այլ` անընդհատ: Հաջորդ զարմանալի փաստն այն է, որ Զապը տեւական ժամանակ Հայաստանում ազատ տեղաշարժվել է` չնայած նրա նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարմանը: Բայց չգիտես ինչո՞ւ հատկապես հիմա "անհրաժեշտ" եղավ նրա ձերբակալումը, այստեղ շատ բնական հարց է առաջանում` ո՞ւմ էր նա խանգարում":

ՈՎ Է ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ԶԱՊԸ...

Անդրադառնալով օրենքով գողի կենսագրությանը եւ անցած ճանապարհին քրեագետը մասնավորապես նշեց. -Զապը ամենահեղինակավոր "օրենքով գողերից" մեկն է: Նա օրենքով գող է թագադրվել 1994թ.՝ Մոսկվայում "օրենքով գող" Նիգալ Բարսեղյանի (Նիկոլ) միջնորդությամբ: Զապը գործունեությունն էր ծավալում հիմնականում տնտեսական դաշտում, այսինքն՝ հանցագործություն անում էր միայն տնտեսական շահերից ելնելով, գաղափարներ չկային, նա գործունեություն էր ծավալում արտերկրում, ամուսնացած չէ: Զապը առավել հայտնի է հայազգի գործարի սպանությաունը պատվիրելու մեջ: 2007 թվականին Անդրանիկ Սողոյանը ծրագրել է հայազգի գործարար Արման Ահարոնյանի սպանությունը, իբրեւ թե այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իր եկամտից գումար փոխանցել քրեականներին: Այդ նպատակով Սողոյանը դիմել է մի խումբ հանցակիցների` չեչեններ Գիլանի Ալիեւին, Մագոմեդ Ալիեւին եւ հայեր Արսեն Կակոսյանին, Արսեն Առաքելյանին եւ Ռոման Մելքոնյանին: Ալիեւները վարձել են ուկրաինացի քիլլեր Տիմուր Տրետյակովին, ով 2007 թվականի նոյեմբերի 13-ին քաղաքի կենտրոնում` Վացլավի հրապարակում դանակահարել է մի հայի, համոզված լինելով, որ նա է կամակոր գործարարը: Հային չեխ բժիշկները հիվանդանոցում վիրահատել եւ փրկել են: Անդրանիկ Սողոյանը 2008 թվականի հոկտեմբերին, ապա 2009-ի փետրվարին շարունակել է գործարար Ահարոնյանի սպանությունը կազմակերպելու փորձերը, ինչի համար երկու խումբ է կազմել: Այս գործն ամիսներ շարունակ չեխերի ուշադրության կենտրոնում է: Դրա համար լրացուցիչ խթան է հանդիսացել այն հանգամանքը, որ Պրահայի գերագույն դատարանը Սողոյանի փաստաբան Յուլի Կրամարժիչին արգելել է շարունակել ամբաստանյալի պաշտպանությունը` հայտարարելով, թե փաստաբանը փորձել է վկաներից մեկին կես միլիոն կրոնով (մոտ 30 հազար դոլար) կաշառել եւ կեղծ ցուցմունք ստանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել