Արա, նենց մազալու բաներ կասեն: Ասում է, նրանք պարզապես գործող իշխանության մաս են ուզում կազմել: Այսինքն՝ գործող իշխանության մաս կազմելու ամենատրամաբանական ճանապարհը իշխանության դեմ միտինգ անե՞լն է: Ախպեր, ուզո՞ւմ ես հենց հիմա գնամ, մաս կազմեմ գործող իշխանությանը, ախր, դա բարդ չէ, նույնիսկ ինձ համար: Գրասենյակի տեղն էլ գիտենք, ի՞նչն է խնդիրը: Կարո՞ղ է չընդունեն: Լավ, ասենք, թե ինձ չընդունեցին, ես խոշոր և նույնիսկ միջին գործիչ չեմ: Բա խոշորների ու միջինների մասին ի՞նչ ասեմ: Կամ գործող իշխանության մաս կազմելու համար պետք է սկզբից դո՞ւրս գալ գործող իշխանությունից (սա էլ ԲՀԿ-ի մասով): Քննադատելուց էնպիսի բաներ ասեք, որ տարրական բանականությունը դագաղում շուռ չգա, գոնե հետմահու կյանքն էդ խեղճի հանգիստ անցնի: ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել