- Не любишь извращений? Ну ты и извращенец!..Կարդալով այս հոդվածն ամբողջությամբ՝ դու կհասկանաս, որ այլասերվածության սահմանի մասին քո պատկերացումները մանկապարտեզի մակարդակի են։ Ձեզ ենք ներկայացնում 10 տարօրինակագույն սեքսուալ այլասերության ձևեր։

Անակլիտիզմ

Այսպես է կոչվում կիրքը նորածնության տարիքի ու փամփերսների հանդեպ։ Հանգիստ, հենց նորածիններին ոչինչ չի սպառնում, պարզապես կան մարդիկ, ովքեր աշխարհում ամենից շատ սիրում են, երբ իրենց փամփերսներ են հագցնում, պուդրա են քսում հետույքներին, լողացնում են կաթնային լուծույթներով։ Այդպես, փամփերսավորված ու նորածնի հանդերձանքով մի լավ խաղալուց հետո այս միանգամայն հասուն մարդիկ իրենց այնքան երջանիկ են զգում, որ այդ էմոցիաների ֆոնին նույնիսկ սեռական գրգռվածություն են զգում։

Աքսիլլիզմ

Սա կիրք է՝ թևատակերի հանդեպ։ Աքսիլիզմի մոլուցք ունեցող սուբյեկտը երազում է սիրով զբաղվել թևատակերի հետ, նա աստվածացնում է դրանք, իսկ երազում հսկայական թևատակեր է տեսնում, ցանկալի է՝ մազածածկ։ Համաձայն հետազոտությունների՝ մարդկանց միայն 0.001 տոկոսն ունի այս մոլուցքը, և դա լավ է, քանի որ նրանց սիրելի զբաղմունքներից մեկը մարզասրահներ այցելելն է ու մարզվողների թևատակների հոտը քաշելով՝ գրգռվելը։ Հատկանշական է նաև այն, որ Աքսիլլիստները սիրում են կամ ամբողջովին դէպիլացված թևատակեր, կամ էլ լրիվ մազածածկ և չեն հանդուրժում միջանկյալ տարբերակները։

Կոպրոֆիլիա

Ըստ էության, ոչ մի սարսափելի բան չակ։ Օրինակ՝ բոլոր շներն էլ կոպրոֆիլ են, նույնիսկ այն ժապավեններով ու վարդագույն շորիկներով շները, որոնց կանայք ձեռքերի վրա են ման տալիս ու համբուրում են մռութները… Մի խոսքով, չխորանալով զզվելի մանրամասների մեջ՝ կոպրոֆիլները «շփոթում են» զուգարանակոնքը՝ սեղանի հետ… դե մնացածը, կարծում եմ, որ հասկացաք։

Մակրոֆիլիա

Մակրոֆիլիան իրականում մազոխիզմի յուրահատուկ տարատեսակներից է և արտահայտվում է նրանով, որ սուբյեկտը սեռական հաճույք է ստանում, երբ իրեն ոտքերի տակ են գցում։

Էլեկտրոֆիլիա

Պինոչետի բռնապետության տարիներին դահիճները կտտանքների սարսափելի մեթոդ էին օգտագործում. էլեկտրոդները միացնելով սեռական օրագններին՝ էլեկտրական հոսանք էին բաց թողնում, եթե կտտանքների ենթարկվողը հրաժարվում էր կատարել նրանց պահանջները։ Իսկ այլ էլեկտրոֆիլների համար դա իսկական դրախտ կթվար, ու նրանք ստիպված չէին լինի վճարել հատուկ սարքեր ձեռք բերելու համար։

Կեղծ զոոֆիլիա

Որոշ ծնողներ համարում են, որ հանգստի լավագույն ձևերից մեկը երեխայի հետ կենդանաբանական այգի գնալն է, ու, իրոք, երեխաների 99.99 տոկոսը շատ լավ է անցնում այդ նոր փորձությունը, բայց 0.01 տոկոսն այնտեղից վերադառնում է կեղծ զոոֆիլի նախադրյալներով։ Չէ՞ որ կենդանիները մենակ ուտելով ու քնելով չեն զբաղվում և, տեսնելով նրանց «այլասերվածությունները», երեխան կարող է սեքսուալ իմպուլս զգալ, որը 20 տարի հետո կարող է խնդիրներ առաջացնել։ Բնականաբար, մեծացած երեխան չի սիրահետում ընձուղտներին ու գետաձիերին, բայց ամենևին դեմ չէ սեքսով զբաղվել նապաստակի կոստյումով, կամ էլ եթե նրան հեծնեն՝ ինչպես ձիու։

Բալլոնիզմ

Սա կիրք է փուչիկների հանդեպ։ Մի կողմից նման կիրքը կարող է բացատրվել նրանով, որ ժամանակին այդ երեխային չեն առել փուչիկ, երբ նա շատ էր ուզում, իսկ մյուս կողմից՝ դրանց բնույթը. այդքան թեթև, կլոր, լավ փչված… Ահա թե ինչպես է բնութագրել իր զգացողությունը բալոնիզմով տառապող Յոհանը, ով կամավոր հիմունքներով ուսումնասիրվում է Վենայի հոգեկան առողջության կենտրոնում. «Ես մերկանում եմ ու թույլ եմ տալիս, որպեսզի փուչիկները գլորվեն իր մարմնի վրայով՝ էլեկտրական լիցքեր հաղորդելով մարմնիս ամեն մազիկին, ինչից հետո բավականին արագ տեղի է ունենում սեքսուալ լիցքաթափում»։

Մերինտոֆիլիա

Եգիպտացիները սպասում էին, մինչև մարդը մեռնի և մումիֆիկացնեն, իսկ այսօրվա էնտուզիաստները շտապում են ապրել։ Մերինտոֆիլիան կիրքն է բարուրվելու հանդեպ, որն ըստ էության բանդաժիզմի (կապված ու անօգնական լինելուց սեռական հաճույք ստանալու երևույթ) ծայրագույն դրսևորումներից է։ Մերինտոֆիլներին դուր է գալիս, երբ իրենց մարմինը փաթաթում են ռետինե կապերի հավասար շերտերով, կամ էլ սկոտչով՝ թողնելով միայն փոքրիկ անցք՝ շնչելու և այլնի համար…

Ալգամատոֆիլիա

Ալգամատոֆիլներն իրենց էրոտիկ երազներում տեսնում են, թե ինչպես են իրենք կենակցում քարե արձանների հետ։

Ռետիֆիզմ

Եթե տղամարդը հավաքում է կանացի կոշիկներ և դրանց հետ է անցկացնում իր ողջ ազատ ժամանակը, զմայլվում է դրանցով, համբուրում է դրանք, լիզում է դրանք, դնում է սրտի մոտ, ապա նա, անկասկած, տառապում է ռետիֆիզմով, իսկ եթե այդ ամենն անում է կինը, ապա դա կոչվում է շոփինգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել