Բոլոր «Գագիկ Շամշյան»-ներին` որքան շատ լուսաբանեք այս կամ այն կամրջից ինքնասպանության փորձ անողներին, այնքան այդ դեպքերը կշատանան: Ընդհանրապես չի կարելի նրանց ցուցադրել, անունները գրել կամ առավել ևս դարձնել լուրերի և համացանցի «հերոս»: Լավ տարրական կանոններ չեք սովորե՞լ էդ անտեր ինստիտուտներում` ինչը կարելի է, ինչը՝ ոչ: Վաղը, երբ մեկը այդ հերթական «փորձի» ժամանակ կընկնի, կմահանա, դուք կլինեք մեղավորներից մեկը, եթե ոչ ամենամեղավորը, նույնը վերաբերվում է ԱԻՆ-ին մամլո հաղորդագրություններ տարածողին!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել