Լույս է տեսել հայոց լեզվի նոր շտեմարանի առաջին հատորը: Թեթևակի թերթեցի այն. առաջադրանքները գրեթե նույնն են, ինչ-որ նախորդ տարվանը: Գինը 3300 դրամից է սկսվում: Եվ սա դեռ միայն առաջին հատորն է: Մի քանի այդպիսի հատորներ էլ շուտով լույս կտեսնեն: 
Ու էլի պիտի բոլոր դիմորդները ձեռք բերեն դա, պարապող ուսուցիչները՝ նույնպես: 
Ե՞րբ է վերջանալու այս զզվելի գործընթացը: Շտեմարանային բիզնեսն արդեն անտանելի է դարձել: 
Հայերենի հետ շատ քիչ աղերսներ ունեցող այդ շտեմարաններն իսկական գլխացավանք են դարձել երեխաների համար, քանի որ վարժեցնում են ինչ-որ մեխանիկական աշխատանքի և ավելի շատ ուշադրություն, հաշվելու, գումարելու կարողություններ են պահանջում, քան հայերենի իմացություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել